«Խոլերա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ 46.70.250.97 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Shahen books մասնակցի վերջին տարբերակի...
Տող 4.
| նկարագրում = Vibrio cholerae: Խոլերայի վիբրիոնը էլեկտրոնային մանրադիտակի տակ
|}}
'''Խոլերան''' սուր աղիքային ինֆեկցիոն հիվանդություն է հայրենիքը համարվում է [[Գանգես]] և [[Բրահմապուտրա]] գետերի ստորին մասը [[Հնդկաստան]]ում։ Հարուցիչը ասիական խոլերայի [[վիբրիոն]]ն է կամ Էլ-Տորի վիբրիոնը։ Հարուցիչը օրգանիզմ է անցնում per-oral ճանապարհով հիմնականում ջրի, սննդամթերքի և վարակված ձեռքերի միջոցով։
 
== Տեղակայման տեղ ==
 
== Հիվանդության ընդհանուր ախտանիշներ ==
Հարուցիչը տեղակայվում է բարակ աղիքի [[էպիթել]]ային շերտում և սկսում է արագ աճել և բազմանալ, քանի որ նրա կենսունակության համար այստեղ կան համապատասխան պայմաններ` առատ սնունդ և հիմնային միջավայր։ Աղիքները արյան և ավշի անոթներից վիբրիոնի էնդոտոկսինը ներ է թափանցում արյան և ավշի մեջ և առաջ է բերում ընդհանուր երևույթներ, ազդելով [[սիրտ-անոթային համակարգի]],[[ԿՆՀ]]-ի և [[մարսողական համակարգ|ստամոքս-աղիքային համակարգի]] վրա։ Օրգանիզմի ինտոկսիկացիայի հետևանքով առաջ են գալիս խոլերայի համար բնորոշ կլինիկական նշաններ, գլխավորապես օրգանիզմի ջրազրկում։ [[Ինֆեկցիա]]յի աղբյուր է հիվանդ մարդը և պարազիտակիրը։ Վիբրիոնը ջրի մեջ իր կենսունակությունը պահպանում է 1-2 շաբաթ, սառույցի մեջ նույնիսկ մեկ ամիս, ոչնչանում է 58 °C 20-30 րոպեում, 80 °C 5 րոպեում, 100 °C անմիջապես։ Սև հացի մեջ իր կենսունակությունը պահպանում է մինչև 4 օր, կաթի և պանրի մեջ 8 օր, կեղտոտ սպիտակեղենի վրա մինչև 12 օր, ճանճերի մարմնի վրա մինչև 2 օր։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Խոլերա» էջից