«Ալիսը Հրաշքների աշխարհում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 5.
}}
 
'''«Ալիսը Հրաշքների աշխարհում»''' ({{lang-en|Alice's Adventures in Wonderland}}), [[անգլիա]]ցի մաթեմատիկոս և գրող [[Լուիս Քերոլ]]ի գիրքը։ Գրվել է [[1865]] թվականին։ Կա նաև գրքի շարունակությունը՝ «[[Ալիսը Հայելու աշխարհում]]»։ Գիրքը հայերեն են թարգմանել [[Սոնա Սեֆերյան]]ը և [[Սամվել Մկրտչյան]]ը։
 
== Սյուժեն ==
[[Գիրք|Գրքի]] պատմությունը սկսվում է նրանով, որ Ալիս անունով մի աղջիկ վազում է մի սպիտակ [[ճագար]]ի հետևից և անսպասելիորեն ընկնում է նապաստակների մի խորը փոս, որտեղից հայտնվում է փակ դռներով լի խորհրդավոր մի սենյակում։ Դռներից մեկի ետևում նա տեսնում է գեղեցիկ [[պարտեզ]], բայց չի կարողանում մտնել այնտեղ, քանի որ դուռը փոքր էր։ Այնուհետև Ալիսն ուտելով սենյակում դրված տարբեր կարկանդակները և սնկերը, ինչպես նաև՝ խմելով հեղուկները, նկատում է, որ դրանց հետևանքով նրա հասակը կա'մ ավելանում է, կա'մ պակասում։ Փոքրանալով նա նույնիսկ քիչ է մնում խեղդվի ընկնելով իր իսկ արցունքների մեջ։ Դրանից հետո նա հայտնվում է տարբեր անսովոր արարածներով լի հեքիաթային մի աշխարհում, որտեղ հանդիպում է այդ նույն Սպիտակ Ճագարին, Հերցոգուհուն, Չեշիրյան Կատվին, Որդերի Թագավորին և Թագուհուն, Մարտյան Նապաստակին, Դոդոյին, Քվազի կրիային, խաղաթղթերին և շատ այլ զարմանահրաշ կերպարների։ Իր հերթական արկածներից մեկի ժամանակ նա արթնանում է և հասկանում, որ այդ ամենն ընդամենը երազ է եղել։
 
== Գրքի ստեղծում ==
[[Պատկեր:Alicebeggar.png|մինի|Ալիսի հերոսուհու նախատիպ [[Ալիս Լիդել]]ը, 1858 թ.]]
Չարլզ Դոջսոնն իր հայտնի ստեղծագործությունը մտահղացել է այն ժամանակ, երբ 1862 թվականի [[հուլիսի 4]]-ի [[ուրբաթ]] օրը<ref name="Story Museum">{{cite web|url=http://www.storymuseum.org.uk/the-story-museum/familyevents/alice/the-real-alice|title=Story Museum – The real Alice|publisher=www.storymuseum.org.uk|accessdate=2010 թ․ ապրիլի 24}}</ref> իր ընկերոջ՝ Րոբինսոն Դաքվորթի և Օքսֆորդի համալսարանի փոխվարչապետ Հենրի Լիդելի երեք դուստրերի՝ տասներեք տարեկան Լորինի, տասը տարեկան Ալիսի և ութ տարեկան Էդիթի ընկերակցությամբ նավակով զբոսնում էին [[Թեմզա]]յով դեպի վեր։ Ճանապարհորդության ընթացքում Դոջսոնն իր ուղեկիցներին պատմում էր մի պատմություն Ալիս անունով փոքրիկ աղջկա արկածների մասին։ Աղջիկներն այնքան հավանեցին այդ պատմությունը, որ Ալիսը խնդրեց Դոջսոնին այն իր համար գրի առնել։ Այդ օրվա կարևորությունը հետագայում նշել է անգլիացի բանաստեղծ Ուիսթեն Հյու Օդենը, ասելով, որ այն նույնքան հիշարժան է, որքան հուլիսի 4-ը [[ԱՄՆ|Ամերիկայի]] պատմության մեջ։
 
=== Հրատարակում ===
Գիրքը լույս տեսավ ուղիղ երեք տարի անց՝ 1865 թ. հուլիսի 4-ին։ Մինչ այդ, 1864 թ. նոյեմբերի 26-ին Չարլզ Դոջսոնն Ալիսին էր հանձնել իրիսկ պատկերազարդումներով և «''Ալիսի արկածները Ստորգետնյա աշխարհում''» վերնագրով ձեռագիր գիրքը։
 
== Փաստեր ==