«Հայ օգնության ֆոնդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կրճատումների բացում՝, փոխարինվեց: մլն → միլիոն oգտվելով ԱՎԲ
ավելացվեց Կատեգորիա:Հայերը ԱՄՆ-ում ՀոթՔաթ գործիքով
Տող 1.
'''Հայ օգնության ֆոնդ''' (ՀՕՖ). Հայաստանյայց առաքելական եկեղեցու [[ԱՄՆ]]-ի Արևելյան թեմի բարեգործ, կազմակերպությունն է։ Ստեղծվել է [[1988]] թվականի Սպիտակի երկրաշարժից հետո [[Նյու Յորք|Նյու Յորքում]]։ ՀՕՖ-ի գործունեությունը համակարգում է տնօրենների խորհուրդը։ Առաջին խոշոր ձեռնարկումը [[Ստեփանավան]]ի «Սուրբ Կարդան» բնակելի թաղամասի կառուցապատումն էր։ Կազմակերպությունը նպաստել է հանրապետության նախադպրոց, համակարգի՝ մսուր-մանկապարտեզների պահպանմանը, գիշերօթիկ դպրոցների, մանկատների և ծերանոցների բնականոն կենսագործունեությանը։ [[1996]] թվականին՝ [[Գյումրի]]ում, [[1997]] թվականին Ստեփանակերտում բացվել են ՀՕՖ-ի ներկայացուցչությունները։ Իրականացվել են դպրոցաշինական ծրագրեր, հիմնովին նորոգվել է Էջմիածնի [[Գևորգյան ճեմարան]]ը, նորոգվել և գործարկվել է թափառաշրջիկ ու մուրացիկ երեխաների ընդունման և կողմնորոշման կենտրոնի մասնաշենքը Երևանի Ձեյթուն վարչական շրջանում և այլն։ ՀՕՖ-ը նպաստում է նաև ՀՀ-ում գյուղատնտեսության, էներգետիկայի, առողջապահական և մշակույթի զարգացմանը։ Իր գործունեության ընթացքում կազմակերպությունն ավելի քան 200 միլիոն դոլարի օգնություն է տրամադրել Հայաստանին։
{{ՀՀ2012}}
 
[[Կատեգորիա:Հայերը ԱՄՆ-ում]]