«Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 2.
|պատկեր=Tolkien 1916.jpg
|նկարագրություն=[[1916]] թիվ. Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինը բանակում։}}
'''Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքին''' ({{lang-en|John Ronald Reuel Tolkien}}; [[հունվարի 3]], [[1892]] - [[սեպտեմբերի 2]], [[1973]]{{ԱԾ}}), [[անգլիացիներ|անգլիացի]] հանրահռչակ գրող և բանասեր, [[Օքսֆորդի համալսարան]]ի պրոֆեսոր, որտեղ դասավանդել է անգլոսաքսոնական լեզու ([[1925]]-[[1945]]), այնուհետև՝ անգլերեն լեզու և գրականություն ([[1945]]-[[1959]])։ Դավանանքով կաթոլիկ։ 1972 թ մարտի 28-ին Թոլքինին շնորհվել է Բրիտանական կայսրության կոմանդորի կոչումը։ Գրել է հիմնականում [[ֆենթեզի]] ժանրում։ Նրա ամենահայտնի ստեղծագործությունները «[[Հոբիտ կամ գնալն ու գալը]]» վեպն է և «[[Մատանիների տիրակալը]]» եռագրությունն են։
 
«Մատանիների տիրակալը» երկրորդ համաշխարհային պատերազմից հետո անգլերեն լեզվով գրված ամենահանրաճանաչ գրքերից մեկն է։ 1968 թվականին անգլիախոս աշխարհում եռագրություն կարդացել էր 50 միլիոնից ավելի մարդ։ Ներկայումս վեպը թարգմանվել է 40-ից ավելի լեզուներով։ [[2003]] թվականին բրիտանական BBC ինտերնետային և հեռուստառադիոընկերության հարցումների համաձայն 200 լավագույն գրքերի ցուցակում առաջին տեղը գրավեց «Մատանիների տիրակալը»։
Տող 10.
Թոլքինի ստեղծագործությությունները ստացել են բազմաթիվ միջազգային մրցանակներ, նրանց հիման վրա նկարահանվել են ֆիլմեր, մուլտֆիլմեր, ստեղծվել են համակարգչային խաղեր, գրվել են պիեսներ, սիմֆոնիկ ստեղծագործություններ։ Թոլքինի անունով անվանվել է աստերոիդ, Միջերկրի աշխարհագրական անունների և հերոսների անուններով անվանել են իրական աշխարհագրական օբյեկտներ և կենդանիներ։ Լույս են տեսնում ամսագրեր։ Գոյություն ունեն բազմաթիվ ինտերնետային կայքեր, որոնք ստեղծել են նրա երկրպագուները։ Գրականագիտության մեջ ստեղծվել է Թոլքինագիտության ճյուղը։
 
Հայերեն լույս են տեսել «Հոբիտ» և «Մատանիների տիրակալի» առաջին մասը՝ «Պահապանները» անունով։ Հետաքրքիր փաստերի թվում նշենք նաև, որ [[Ուկրաինա]]յում 1998 թվականին «Մատանիների տիրակալի» մոտիվներով նկարահանվել է հեռուստասերիալ, որտեղ Գորլումի դերում խաղացել է հայտնի դերասան [[Ռաֆայել Քոթանջյան]]ը, իսկ Ջեքսոնի ֆիլմերում նույն դերի համակարգչային կերպարի համար օգտագործվել է անգլիահայ դերասան Էնդի Սերքիսի շարժումներն ու ձայնը։
 
== Ստեղծագորությունները ==
* 1937 - «[[Հոբիտ կամ գնալն ու գալը]]» / The Hobbit or There and Back Again