«Օրբելի եղբայրների տուն-թանգարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 14.
Տուն-թանգարանի հիմնական ցուցադրությունը բաղկացած է երկու մասից՝ գիտական և հուշային։ Սրահներում ժամանակագրական հերթականությամբ ներկայացված է Օրբելի եղբայրների կյանքի անցած ուղին՝ գիտական և հասարակական գործունեությունը։
 
Թանգարանի երեք հուշասենյակներում ցուցադրված է Օրբելի եղբայրների աշխատասենյակների կահույքը՝ գրասեղանը, բազմոցը, բաղկաթոռը, գաղտնապահարանը, ինչպես նաև գրքերը, անձնական իրերը, ձեռագրերը, լուսանկարները, փաստաթղթերը և կենցաղային աոարկաները։առարկաները։
 
Հավաքածուի ուշագրավ մասն է կազմում գրադարանը, որն ամփոփում է [[հայերեն]] հին հրատարակություններ, ինչպես նաև օտար լեզուներով՝ [[ռուսերեն]]ով, [[գերմաներեն]]ով, [[իտալերեն]]ով գրքեր, որոնցից շատերը կրում են Օրբելիների կողմից արված նշումներ։ Այստեղ են պահվում նաև նրանց կողմից հրատարակված աշխատությունները։ Թանգարանում կան գրաֆիկական և յուղաներկ նկարներ, ինչպես նաև յուրահատուկ տեխնիկայով բարդու աղվամազից պատրաստված դիմանկարներ։ Լուսանկարների հարուստ ֆոնդը վառ պատկերացում է տալիս Օրբելի եղբայրների և նրանց ժամանակակիցների մասին, իսկ կենցաղային զանազան իրերը նրանց ապրած կյանքի և նախասիրությունների լուռ վկաներն են։