«Ռեալ Մադրիդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 95.
[[Զինեդին Զիդան]]ը դարձավ Ռեալի մարզիչ 2016 թվականի հունվարի 5-ից։ Մի հետաքրքիր պատմական ակնարկ կա Զիդանի մասին։ Զիդանը Ռեալի կազմում որպես ֆուտբոլիստ՝ իր առաջին հանդիպումը անցկացրել էր [[Դեպորտիվո Լա Կորունյա|Դեպորտիվո]]յի դեմ, որպես մարզիչ նույնպես Դեպորտիվոյի դեմ (5-0):Որպես ֆուտբոլիստ Ռեալի կազմում [[ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա]]յի շրջանակներում առաջին հանդիպումը եղել է [[Ռոմա ՖԱ|Ռոմա]]յի դեմ, որպես մարզիչ նույնպես՝ Ռոմայի դեմ։
Իր առաջին [[Էլ Կլասիկո]]-յի ժամանակ Զիզուն հիանալի մարտավարություն էր ընտրել:Զիդանն ընտրել էր մարտավարություն, ոչ թե աստղային կազմ:Զինեդին Զիդանը դարձավ [[Բերնդ Շուստերից]] հետո առաջին մարզիչը, ում հաջողվեց հաղթել իր առաջին Կլասիկոյում: Խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Զիդանը նշել էր, որ ֆուտբոլիստների հետ չի քննարկել առաջին շրջանում 0:4 հաշվով կրած խայտառակ պարտությունը, իսկ խաղի ժամանակ զգացվեց՝ ֆրանսիացին հստակ հետևություններ է արել այդ հանդիպումից և [[Ռաֆայել Բենիտես]]ի սխալները թույլ տալու մտադրություն չունի:
[[Թոնի Կրոս]]ի և [[Լուկա Մոդրիչ]]ի հետ Զիդանը խաղադաշտ էր դուրս բերել [[Կազեմիրո]]յին, ով պաշտպանությունից առաջ, ասես, վահան լիներ: Մեկնարկային րոպեներին հյուրերը խաղում էին սահանկումներով՝ փորձելով կատալոնացիներին թույլ չտալ զգալ գրոհային ռիթմը: Մարտավարությունը փոխվեց, երբ [[Կեյլոր Նավաս]]ի դարպասի մոտ առաջին լուրջ գոլային պահը ստեղծեցին [[Նեյմար]]ն ու [[Լուիս Սուարես]]ը, սակայն ուրուգվայցին պարզապես չկարողացավ հարվածել շատ նպաստավոր դիրքից: Դրանից հետո «Ռեալի» ֆուտբոլիստները մոռացան բարձր պրեսինգի մասին, պաշտպանվեցին ամբողջ թիմով, անգամ [[Գարեթ Բեյլ]]ն ու [[Կրիշտիանու Ռոնալդուն սեփական տուգանայինում մեծ ծավալի աշխատանք կատարեցին: Ճիշտ է՝ սխալներ և անորակ փոխանցումներ ևս եղան, բայց «Ռեալին» հաջողվեց առաջին կեսում գոլ բաց չթողնել:ԵՎ այդ խաղում Ռեալն հաղթեց 2-1 հաշվով: [[]]
<ref>{{cite web|title=Real Madrid make history with La Decima|url=http://www.euronews.com/2014/05/26/real-madrid-make-history-with-la-decima/|publisher=euronews.com|accessdate=2014 թ․ մայիսի 26}}</ref>: