«Ռեալ Մադրիդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
→‎Անչելոտտիի ժամանակներ (2013-2015): մանր-մունր, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
Տող 93.
 
=== Զինեդին Զիդան ===
[[Զինեդին Զիդան]]ը դարձավ Ռեալի մարզիչ 2016 թվականի հունվարի 5-ից։ Մի հետաքրքիր պատմական ակնարկ կա Զիդանի մասին։ Զիդանը Ռեալի կազմում որպես ֆուտբոլիստ՝ իր առաջին հանդիպումը անցկացրել էր [[Դեպորտիվո Լա Կորունյա|Դեպորտիվո]]յի դեմ, որպես մարզիչ նույնպես Դեպորտիվոյի դեմ (5-0):Որպես ֆուտբոլիստ Ռեալի կազմում [[ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա]]յի շրջանակներում առաջին հանդիպումը եղել է [[Ռոմա ՖԱ|Ռոմա]]յի դեմ, որպես մարզիչ նույնպես՝ Ռոմայի դեմ։<ref>{{cite web|title=Real Madrid make history with La Decima|url=http://www.euronews.com/2014/05/26/real-madrid-make-history-with-la-decima/|publisher=euronews.com|accessdate=2014 թ․ մայիսի 26}}</ref>:
Իր առաջին [[Էլ Կլասիկո]]-յի ժամանակ Զիզուն հիանալի մարտավարություն էր ընտրել:Զիդանն ընտրել էր մարտավարություն, ոչ թե աստղային կազմ:Զինեդին Զիդանը դարձավ Բերնդ Շուստերից հետո առաջին մարզիչը, ում հաջողվեց հաղթել իր առաջին Կլասիկոյում: Խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Զիդանը նշել էր, որ ֆուտբոլիստների հետ չի քննարկել առաջին շրջանում 0:4 հաշվով կրած խայտառակ պարտությունը, իսկ խաղի ժամանակ զգացվեց՝ ֆրանսիացին հստակ հետևություններ է արել այդ հանդիպումից և Ռաֆայել Բենիտեսի սխալները թույլ տալու մտադրություն չունի:
Թոնի Կրոսի և Լուկա Մոդրիչի հետ Զիդանը խաղադաշտ էր դուրս բերել Կազեմիրոյին, ով պաշտպանությունից առաջ, ասես, վահան լիներ: Մեկնարկային րոպեներին հյուրերը խաղում էին սահանկումներով՝ փորձելով կատալոնացիներին թույլ չտալ զգալ գրոհային ռիթմը: Մարտավարությունը փոխվեց, երբ Կեյլոր Նավասի դարպասի մոտ առաջին լուրջ գոլային պահը ստեղծեցին Նեյմարն ու Սուարեսը, սակայն ուրուգվայցին պարզապես չկարողացավ հարվածել շատ նպաստավոր դիրքից: Դրանից հետո «Ռեալի» ֆուտբոլիստները մոռացան բարձր պրեսինգի մասին, պաշտպանվեցին ամբողջ թիմով, անգամ Գարեթ Բեյլն ու Կրիշտիանու Ռոնալդուն սեփական տուգանայինում մեծ ծավալի աշխատանք կատարեցին: Ճիշտ է՝ սխալներ և անորակ փոխանցումներ ևս եղան, բայց «Ռեալին» հաջողվեց առաջին կեսում գոլ բաց չթողնել:ԵՎ այդ խաղում Ռեալն հաղթեց 2-1 հաշվով: [[]]
<ref>{{cite web|title=Real Madrid make history with La Decima|url=http://www.euronews.com/2014/05/26/real-madrid-make-history-with-la-decima/|publisher=euronews.com|accessdate=2014 թ․ մայիսի 26}}</ref>:
 
== Մարզադաշտ ==