«Խտաչափ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 45 բայտ ,  5 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
չ (clean up, փոխարինվեց: → (5) oգտվելով ԱՎԲ)
[[պատկեր:Hydrometer6455.png|մինի]]
'''Խտաչափ''', [[հեղուկներ]]ի կամ [[գազեր]]ի [[խտություն]]ը չափելու սարք։ Տարբերում են կշռային (պիկնոմետր), ստատիկ (արեոմետր) և դինամիկ խտաչափեր։ Կշռային խտաչափի գործողության սկզբունքը հիմնված է որոշակի ծավալի հեղուկի անմիջական կշռման վրա։ Ստատիկ խտաչափում միջավայրի խտությունը որոշվում է նրա մեջ ընկղմված լողանը դուրս մղող [[արքիմեդյան ուժ]]ով։ Դինամիկ խտաչափի աշխատանքը հիմնված է արտահոսման օրենքի վրա (գազերի խտությունները հակադարձ համեմատական են միևնույն ճնշման և [[ջերմաստիճան]]ի դեպքում բարակ պատի նեղ անցքերից արտահոսող գազերի արագությունների քառակուսուն)։ Հեղուկների խտությունը չափելու համար կիրառվում են նաև ռադիոիգոտոպային, վիբրացիոն և ուլտրաձայնային խտաչափեր։
 
38 384

edits