«Մելիք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
բլոգը հեղինակավոր աղբյուր չէ
No edit summary
Տող 2.
'''Մելիք''' (արաբ, [[malik]] — տեր, տիրակալ, արքա), Առաջավոր Ասիայի երկրների մուսուլման տիրակալների անվանումը միջին դարերում։
 
Հայաստանում տարածվել է ուշ միջնադարում։միջնադարում և աստիճանաբար փոխարինել է բուն հայկական իշխան տիտղոսը։ Իրանական տիրապետության ժամանակաշրջանում Մելիք էին կոչվում բնիկ տիտղոսավոր ազնվականության մնացորդներից բարձրացած և իրենց ենթակա տիրույթներում վարչական արտոնություն ունեցող մանր ֆեոդալները։ 14-18-րդ դարերում Իրանում և [[Արևելյան Հայաստան]]ումի որոշ մասերում Մելիք էին կոչվում նաև խոշոր ավանների և քաղաքային թաղամասերի ավագները, որոնք պատասխանատու էին պետվարկերի ու տուրքերի գանձման համար։ Այդպիսի Մելիքներից էին [[Մելիք-Դավիթ]]ը և նրա օգնական [[Գյոզալ-բեկ]]ը (17-րդ դարի սկըզբին)՝ Կոտայքում և Ամբերդում, [[Մելիք-Օվի]]ն և [[Մանվել]]ը (17-րդ դարի 80-ական թվականներին)՝ Ագուլիսում, Մկրտումը, Հակոբջանը և [[Մելիք-Աղամալյաններ]]ը՝ [[Երևան]]ում։ [[Սյունիք]]ում և [[Արցախ]]ում մելիքական իրավունքը, թեև հաստատվում էր շահական հրովարտակով, ուներ ժառանգական բնույթ։ Մելիքը միանձնյա իշխանապետական իրավունքներ ուներ իր տիրույթում (մահալում), անձամբ լսում էր հպատակների միջև ծագած վեճերը և կայացնում վճիռ։ Մելիքները ունեին ամրոցներ, որոնք նրանց ինքնավարության ռազմական հենակետերն էին։
 
{{Մերձավոր Արևելքի տիտղոսներ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մելիք» էջից