«Կոպենհագենյան մեկնաբանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 26.
#Ատոմային և ներատոմային պրոցեսների ներքին գործունեությունը անհրաժեշտաբար և էականորեն մատչելի չեն ուղղակի դիտման համար, քանի որ դիտարկելու գործընթացը մեծապես ազդում է դրանց վրա:
# Եթե քվանտային թվերը մեծ են, դրանք վերաբերում են այնպիսի հատկությունների, որոնք մոտավորապես համապատասխանում են դասական նկարագրությամբ տրվածին: Սա Բորի և Հայզենբերգի [[համապատասխանության սկզբունք]]ն է:
 
==Հետևանքներ==
Կոպենհագենյան մեկնաբանության բնույթը երևան է գալիս մի շարք փորձերի և պարադոքսների միջոցով:
 
1. [[Շրյոդինգերի կատու]]
:Այս [[մտային փորձ]]ով ընդգծվում է այն ներիմաստը, որ միկրոսկոպիկ մակարդակում ընդունված անորոշությունը ունի մակրոսկոպիկ մարմինների վրա: Փակ արկղում կատու է դրվում, և նրա կյանքն ու մահը կախված են ներատոմային մասնիկի վիճակից: Այսպիսով փորձի ընթացքի ժամանակ ներատոմային մասնիկի վիճակի հետ կապված կատվի նկարագրությունը դառնում է «լղոզված» կամ «և ողջ, և մեռած կատու»: Բայց սա չի կարող ճշգրիտ լինել, քանի որ ենթադրում է, որ կատուն փաստորեն միաժամանակ և ողջ է, և մեռած, քանի դեռ արկղը չի բացվել դա ստուգելու համար: Բայց կատուն, եթե ողջ մնա, միայն հիշելու է ողջ լինելը: Շրյոդինգերը հակառակվում էր «ներկայացվող իրականության համար այս լղոզված մոդելը այսքան պարզամտորեն ընդունելուն»<ref>Erwin Schrödinger, in an article in the ''Proceedings of the American Philosophical Society'', 124, 323–38.</ref>.«Ինչպե՞ս կարող է կատուն և՛ մեռած, և՛ կենդանի լինել»:
 
:<u>Կոպենհագենյան մեկնաբանությունը</u>. ալիքային ֆունկցիան արտացոլում է մեր իմացությունը համակարգի մասին: <math>(|\text{dead}\rangle + |\text{alive}\rangle)/\sqrt 2</math> ալիքային ֆունկցիան նշանակում է, որ հենց կատուն դիտարկման է ենթարկվում, 50% հավանականություն կա, որ այն ողջ կլինի, և 50% էլ՝ որ մեռած կլինի:
 
3. [[Կրկնակի ճեղքով փորձ|Կրկնակի ճեղքով]] [[դիֆրակցիա]]
:Լույսն անցնում է կրկնակի ճեղքով, և տարբեր պայմաններում տարբեր դիֆրակցիոն պատկերներ են դիտվում: Արդյոք լույսն ալի՞ք է, թե՞ մասնիկ:
 
:<u>Կոպենհագենյան մեկնաբանությունը</u>. լույսը ոչ մեկն է, ոչ մյուսը: Որոշակի փորձը կարող է ի հայտ հանել մասնիկային (ֆոտոն) կամ ալիքային հատկություններ, բայց ոչ այդ երկուսը՝ միաժամանակ ([[Լրացման սկզբունք|Բորի լրացման սկզբունք]]):
 
:ԱՅս փորձը կարելի է տեսականորեն անցկացնել ''ցանկացած'' ֆիզիկական համակարգով. էլեկտրոններով, պրոտոններով, ատոմներով, մոլեկուլներով, վիրուսներով, բակտերիաներով, կատուներով, մարդկանցով, փղերով, մոլորակներով և այլն: Գործնականում այն անցկացվել է լույսի, էլեկտրոնների, սֆերիկ [[ֆուլերենի]],<ref>{{cite journal |doi=10.1103/PhysRevLett.87.160401 |pmid=11690188 |title=Diffraction of Complex Molecules by Structures Made of Light |year=2001 |last1=Nairz |first1=Olaf |last2=Brezger |first2=Björn |last3=Arndt |first3=Markus |last4=Zeilinger |first4=Anton |journal=Physical Review Letters |volume=87 |issue=16|pages=160401 |arxiv = quant-ph/0110012 |bibcode = 2001PhRvL..87p0401N }}</ref><ref>{{cite journal |doi=10.1103/PhysRevLett.88.100404 |title=Matter-Wave Interferometer for Large Molecules |year=2002 |last1=Brezger |first1=Björn |last2=Hackermüller |first2=Lucia |last3=Uttenthaler |first3=Stefan |last4=Petschinka |first4=Julia |last5=Arndt |first5=Markus |last6=Zeilinger |first6=Anton |journal=Physical Review Letters |volume=88 |issue=10|arxiv = quant-ph/0202158 |bibcode = 2002PhRvL..88j0404B |pmid=11909334 |pages=100404}}</ref> ({{lang-en|Buckminsterfullerene }}) և որոշ ատոմների համար: [[Պլանկի հաստատուն]]ի փոքրության պատճառով գործնականում հնարավոր չէ փորձ անցկացնել, որը ուղղակիորեն երևան կհանի ատոմներից մեծ որևէ համակարգի ալիքային բնույթը, սակայն ընդհանրապես քվանտային մեխանիկան համարում է, որ ամբողջ նյութը դրսևորում է թե՛ ալիքային, թե՛ մասնիկային վարք: Ավելի մեծ համակարգերը (ինչպես վիրուսները, բակտերիաները, կատուները և այլն) համարվում են «դասական», բայց միայն որպես մոտավորություն, ոչ թե ճշգրիտ:
 
4. [[Այնշտայն-Պոդոլսկի-Ռոզենի պարադոքս]]
:«[[Քվանտային խճճվածություն|Խճճված մասնիկները]]» ճառագայթում են մեկ իրադարձության մեջ: Ըստ պահպանման օրենքների՝ մի մասնիկի սպինը պետք է հակառակ լինի մյուսի չափվող սպինին, այնպես որ եթե մի մասնիկի սպինը չափվում է, մյուսինը անմիջապես հայտնի է դառնում: Այս պարադոքսի անհարմար կողմն այն է, որ ազդեցությունն ակնթարթային է, այնպես որ եթե մի գալակտիկայում ինչ-որ բան է կատարվում, այն միանգամից փոփոխություններ է առաջացնում մյուսում: Բայց համաձայն Այնշտայնի [[հարաբերականության հատուկ տեսություն|հարաբերականության հատուկ տեսության]], տեղեկություն փոխադրող ազդանշան կամ ուրիշ ոչ մի բան չի կարող [[լույսի արագություն|լույսից արագ]], տարածվել, որը վերջավոր է: Այսպիսով, կարծես թե կոպենհագենյան մեկնաբանությունը հակասում է հարաբերականության հատուկ տեսությանը:
 
:<u>Կոպենհագենյան մեկնաբանությունը</u>. Ենթադրելով, որ ալիքային ֆունկցիաները իրական չեն, ալիքային ֆունկցիայի կոլապսը մեկնաբանվում է սուբյեկտիվորեն: Այն պահին, երբ դիտորդը չափում է մի մասնիկի սպինը, նա իմանում է մյուսինը: Սակայն մյուս դիտորդին դրանից օգուտ չկա, քանի դեռ չափման արդյունքները հաղորդվում են նրան լույսի արագությունից պակաս կամ լույսի արագությամբ:
 
:Կոպենհագենյան մեկնաբանության կողմնակիցները պնդում են, որ քվանտային մեխանիկային այն մեկնաբանությունները, որտեղ ալիքային ֆունկցիան դիտարկվում է որպես իրական, խնդիրներ են ունենում ԱՊՌ տիպի էֆեկտների հետ, քանի որ դրանք ենթադրում են, որ ֆիզիկայի օրենքները թույլ են տալիս, որ ազդեցությունները տարածվեն լույսի արագությունից մեծ արագությամբ: Սակայն [[բազմաթիվ աշխարհների մեկնաբանություն|բազմաթիվ աշխարհների]]<ref>[http://www.hedweb.com/manworld.htm#local Michael price on nonlocality in Many Worlds]</ref> և [[Տրանզակցիոն մեկնաբանություն|տրանզակցիոն]]<ref>[http://www.npl.washington.edu/npl/int_rep/tiqm/TI_38.html#3.9 Relativity and Causality in the Transactional Interpretation]</ref><ref>[http://www.npl.washington.edu/npl/int_rep/tiqm/TI_33.html#3.7 Collapse and Nonlocality in the Transactional Interpretation]</ref> մեկնաբանության կողմնակիցները պնդում են, որ կոպենհագենյան մեկնաբանությունը ոչ լոկալ է:
 
== Ծանոթագրություններ ==