«Կալահարի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական
No edit summary
Տող 3.
 
Մինչքեմբրյան հիմքի վրա տարածվում են վերին կավճի և կայնոզոյան նստվածքային ապարները։ Մակերևույթը ծածկված է [[ավազ]]ով, հյուսիսում ՝ ամրացած թփուտներով ու [[խոտ]]երով, կենտրոնում և հարավարևմուտքում անապատացված սավաննաներ են՝ նոսր խոտաթփուտային բուսականությամբ։ Կլիման արևադարձային է, հյուսիսում ՝ մերձհասարակածային, տարեկան տեղումները՝ 1000 մմ֊ից (հյուսիսում) մինչև 150 մմ (հարավում)։
 
Կլիման [[Արիդային կլիմա|արիդային]] է տեղումների ամառային մաքսիմումով և մեղմ ձմեռով, ընդ որում արիդությունն ավելանում է դեպի հարավ-արևելք։ Տեղումները հիմնականում լինում են [[նոյեմբեր]]-[[ապրիլ]] ամիսներին, սակայն դրանց մեծությունը տատանվում է ինչպես ժամանակի առումով, այդպես էլ տարածքի։ Կալահարի անապատը Հարավային Աֆրիկայի ամենաշոգ շրջաններից է։ Միջին առավելագույն [[ջերմաստիճան]]ը հասնում է +29°, իսկ միջին նվազագույնը՝ +12°, գոլորշունակությունը 3 հազար մմ է։
 
Կենդանական աշխարհը պատկանում է Եթովպական մարզի Հարավաֆրիկյան ենթամարզին։
 
Կալահարիի «մայրաքաղաք» ոչ պաշտոնապես համարում են [[Բոթսվանա]]յի արևմուտքում գտնվող [[Գանզի]] քաղաքը։
 
== Անվանում ==
Անվանումն առաջացել է այդ ընդարձակ չոր, անպտուղ տարածքին բնիկների տված ''կարի֊կարի''՝ «տանջանք, տառապանք» անունից<ref>{{cite book|author=Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան |title=Աշխարհագրական անունների բառարան |publisher=«Լույս» |location=Երևան |year=1987 |page=}}</ref>։
 
== Կենդանական աշխարհ ==
*[[Ընձուխտ]]
*[[Զեբր]]
*[[Վիթեր]]
*[[Այծքաղներ]]
*[[Բորենիներ]]
*[[Սովորական շնագայլ]]
*[[Առյուծ]]
*[[Ընձառյուծ]]
*[[Վագրակատու]]
*[[Լայնականջ աղվես]]
*[[Գեկոններ]]
*[[Կրծողներ]]
*[[Սուրիկատ]]
*[[Արտույտներ]]
*[[Բազեներ]]
 
== Պատկերասրահ ==
<gallery>
Kalahari E02 00.jpg|Կալահարին [[Նամիբիա]]յում
Suricata.jpg|[[Սուրիկատ]]ը Կալահարիում
Kalahari PICT0036.JPG
</gallery>
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
{{Անապատներ}}
{{Արտաքին հղումներ}}
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Աֆրիկայի անապատներ]]
[[Կատեգորիա:Կալահարի]]
[[Կատեգորիա:Բոտսվանայի անապատներ]]
[[Կատեգորիա:Հարավաֆրիկյան Հանրապետության անապատներ]]
[[Կատեգորիա:Նամիբիայի անապատներ]]
[[Կատեգորիա:Անգոլայի անապատներ]]
[[Կատեգորիա:Զիմբաբվեի անապատներ]]
[[Կատեգորիա:Զամբիայի անապատներ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կալահարի» էջից