«Պաուլ Ցելան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 13.
1942-1943 թթ. Ցելանը անցկացրել է ռումինական տարբեր աշխատանքային ճամբարներում, ծանր աշխատանքներ է կատարել մոլդավական ճանապարհաշինարարական խմբերում։ Սովետական զորքերի կողմից Չերնովիցի ազատագրումից հետո Ցելանը 1944 թ.-ին վերադարձել է այնտեղ։ Շարունակել է ուսումը, աշխատել է իբրև թարգմանիչ։ 1947 թ.-ին Հունգարիայով փախել է Վիեննա և 1948 թ.-ին հաստատվել Փարիզում։ Նույն թվականին Վիեննայում լույս է տեսել ''Աճյունասափորների ավազը'' բանաստեղծությունների առաջին ժողովածուն, որը ուշադրության չի արժանացել։
 
1948 թ.-ին Ցելանը հանդիպում է [[Ինգեբորգ ԲախմանինԲախման]]ին. նրանց սիրո պատմությունը վկայված է հետմահու հրատարակված օրագրերով և նամակագրությամբ (վերջինս հրատարակվեց 2008 թ.-ին, ''Սրտի ժամանակ'' վերնագրով)։
 
Փարիզում Ցելանը 1951 թ.-ին ծանոթանում է արվեստագիտուհի Գիզելե Լեստրանժի հետ, որի հետ ամուսնանում է։ 1952 թ.-ին Շտուտգարտում լույս է տեսնում երկրորդ ժողովածուն՝ ''Կակաչ և հիշողություն'' վերնագրով, որտեղ զետեղված էր միանգամից հռչակավոր դարձած ''Մահվան Ֆուգա'' բանաստեղծությունը։ 1955 թ.-ին ֆրանսիական հպատակություն է ընդունում։ Ծնվում է միակ որդին։