«Խառը տնտեսություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Պատմություն: վերջակետների ուղղում, փոխարինվեց: վ: → վ։ (5) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
{{միացնել|Խառը տնտեսության տեսություն}}
'''Խառը տնտեսություն''', շուկայական ինքնակարգավորման և պետական կարգավորման տնտեսական մոդելների համադրություն։ Այն հնարավորություն է տալիս Անհատ ձեռնարակատերերին ու ֆիզիկական անձանց ընդունել անկախ ֆինանսական որոշումներ, սակայն կառավարությունը և հասարակությունը ունեն գերակա դիրք այդ ֆինանսական հարաբերություններում։ Խառը տնտեսությունը, որպես շուկայական ինքնակարգավորման և պետական կարգավորման սկզբունքների համադրություն, համարվում է տիրապետող տնտեսաձև, որն իր յուրահատուկ դրսևորումներն է ունենում պատմական զարգացման անցյալ, ներկա և ապագա փուլերում։
 
== Պատմություն ==
Պատմագիտական բոլոր հետազոտությունները վկայում են, որ փոխանակության հարաբերությունները և տարբեր երկրների միջև առևտրական կապերը
վաղնջական ժամանակներից գոյություն են ունեցել։ Շուկայական համակարգը ունեցել է կարևոր և վճռորոշ դեր տնտեսության զարգացման գործում։ Միևնույն ժամանակ, արտադրողների տնտեսական ազատության աստիճանը կախված է եղել գործող քաղաքական իշխանության բնույթից։ Մինչև 18-րդ դարը պետական կառավարման իշխող ձևը հիմնականում եղել է [[միապետություն]]ը` իր տարբեր դրսևորումներով։ Միայն [[Հին Հռոմ]]ում և [[Հին Հունաստան]]ում են գործել ժողովրդավարական կառավարման որոշ սկզբունքներ, որոնք տարածված են եղել հասարակության որոշակի խավերի շրջանակներում։ Շուկայական ինքնակարգավորման (հորիզոնական կոորդինացիա) և պետական կառավարման (ուղղահայաց կոորդինացիա) փոխհարաբերության ձևերից գերակշռել է վերջինը։ Այդ հարաբերակցությունը սկսել է փոխվել [[17-րդ դար]]ում [[Անգլիա]]յում և [[18-րդ դար]]ի վերջին (1789 թ.) [[Ֆրանսիա]]յում տեղի ունեցած հեղափոխությունների շնորհիվ, որոնք համաշխարհային քաղաքակրթության զարգացման նոր փուլի սկիզբ դրեցին։ Դրա առանցքային բնութագրիչը մարդու իրավական ազատության համար պայքարն էր, որը տարածվեց ոչ միայն եվրոպական, այլև մյուս մայրցամաքների երկրներում։ Այդ ժամանակաշրջանից սկսած` շուկայական ինքնակարգավորման սկզբունքները, որոնք կառուցված էին մասնավոր սեփականության և արտադրողների իրավական ու տնտեսական ազատության հիմքի վրա, աստիճանաբար սկսեցին տիրապետող դառնալ տնտեսական գործունեության բոլոր ոլորտներում։ Երբ [[ֆաշիզմ]]ը հաղթեց [[Գերմանիա]]յում, այդ երկիրը դարձավ բռնատիրական, բայց պահպանվեց մասնավոր սեփականությունը` ի տարբերություն [[Ռուսաստան]]ի, որտեղ բոլշևիկյան բռնապետության հաստատումն ուղեկցվեց մասնավոր սեփականության ոչնչացմամբ։ Գերմանիայում ուժեղացավ պետական հսկողությունը տնտեսության նկատմամբ։ 1960-ական թվականներին սոցիալիստական ճամբարի մի շարք երկրներում ([[Հունգարիա]], [[Լեհաստան]], [[Չեխոսլովակիա]], իսկ [[Հարավսլավիա]]յում<nowiki/>հետպատերազմյան ժամանակաշրջանից սկսած) տնտեսական բարեփոխումների շնորհիվ ընդլայնվեց տնտեսության կարգավորման շուկայական սկզբունքների դերը, որի արդյունքում հատկապես Հարավսլավիան, իսկ հետագայում նաև Հունգարիան ապահովեցին տնտեսական մեծ աճ այդ համակարգում գործող մյուս երկրների, հատկապես [[Խորհրդային միություն|Խորհրդային Միության]] համեմատությամբ։
 
== Աղբյուրներ==
* Աղաջանյան Հովսեփ, Տնտեսագիտության տեսության ընդհանուր հիմունքները.- Եր.։ Տնտեսագետ, 2008. - 172 էջ
* Տնտեսագիտության տեսություն (ուսումնական ձեռնարկ), խմբ.` տ.գ.դ., պրոֆ. Գ.Ե. Կիրակոսյանի և տ.գ.թ., պրոֆ. Ի.Ե. Խլղաթյանի.- Եր., Տնտեսագետ, 2009. - 752 էջ։
 
[[Կատեգորիա:Տնտեսական տերմիններ]]