«Նորամարգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 81.
 
== Կլիման==
Կլիման չոր է, խիստ ցամաքային։ Օդի տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է 10-12°C, նվազագույն ` -30 °C, առավելագույնը՝ 40 °C։ Մթնոլորտային տեղումների տարեկան միջինը 280-300 մմ։ Գարնանային ցրտահարություններ լինում են ապրիլի կեսերին, իսկ աշնանային ցրտահարությունները դիտվում են արդեն հոկտեմբերի վերջերին։
 
Գերակշռում են աղուտները, իսկ գետամերձ հատվածներում՝ ճահճուտները։ Գյուղի տարածքի հողերը բնութագրվում են բաց շագանակագույն գունավորումներով, միջին և ցածր կավ-ավազային կազմով, միջին հզորությամբ և ուժեղ կարբոնատվությամբ։ Գրունտային ջրերը գտնվում են 1,5-2,5 մ խորության վրա։ Տարածված է կիսաանապատային գոտուն բնորոշ բուսական և կենդանական աշխարհ։ Շատ են կրծողները, սողունները և ջրլող թռչունները։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Նորամարգ» էջից