«Ջոնբենեթ Ռեմսիի սպանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Սպանություն ՀոթՔաթ գործիքով
Տող 7.
 
== Մահ ==
[[1996]] թվականի դեկտեմբերի 26-ին Պատրիսիա Ռեմսին ոստիկանությանը հայտնեց, որ իր տանը գրություն է գտել՝ իբր առևանգված դստեր 118 հազար դոլար փրկագնի պահանջով: Շուտով Ռեմսին և իր ընկերները, որ շրջում էին տնով, նկուղում հայտնաբերեցին Ջոնբենեթի մարմինը: Համաձայն դատաբժշկական փորձաքննության՝ աղջկան գանգի վնասվածքներ է հասցվել, նրան խեղդել են գարոտի օգնությամբ և, հավանաբար, սեռական բռնության են ենթարկել: Ջոնբենեթի ներքնազգեստի վրա արյան հետքեր են հայտնաբերվել, որ պատկանել անհայտ անձի, որ հետո պարզվել է, տղամարդ է եղել<ref name="r6" /><ref name="r9" /><ref name="r10" /><ref name="r5" /><ref name="r3" />:
 
== Հետաքննություն ==
Ջոնբենեթի սպանությունը 1990-ական թվականներին [[ԱՄՆ|ԱՄՆ-ի]] ամենաաղմկահարույց հանցագործություններից մեկը դարձավ: Հետաքննությունը երկար ժամանակ որոշակի արդյունքների չէր կարողանում հասնել: Հիմնական կասկածյալների թվում էին աղջկա ծնողները: Սպանությունն ուղեկցվում էր բազմաթիվ շշուկներով և կասկածանքներով<ref name="r6" /><ref name="r9" /><ref name="r10" /><ref name="r5" /><ref name="r3" /><ref name="r7" /><ref name="r4" />: 2005 թվականին գենետիկ փորձաքննությունը պարզեց, որ զոհի ներքնազգեստի արյունը չէր պատկանում ծնողներին: Նաև համընկնումներ չգտնվեցին ԱՄՆ Հետաքննությունների ազգային բյուրոյի տվյալների բազայում<ref name="r6" /><ref name="r9" />:
 
Ջոնբենեթի մահվանից հետո Ռեմսի ամուսինները որդու հետ տեղափոխվեցին [[Միչիգան]] նահանգի հյուսիսում գտնվող Շառլևուա փոքրիկ քաղաք<ref name="r9" /><ref name="r5" />: 2006 թվականի հունիսի 24-ին Պատրիսիա Ռեմսին մահացավ ձվարանների քաղցկեղից, որն իր մոտ հայտնաբերվել էր դեռ 1993 թվականին<ref name="r6" />: Նույն թվականի օգոստոսին գտնվեց Ջոնբենեթի սպանության մեջ կասկածվող ևս մեկ անձ՝ Ջոն Մարկ Կառը<ref name="r6" /><ref name="r5" /><ref name="r3" /><ref name="r7" /><ref name="r8" />, որը հետագայում արդարացվեց<ref name="r2" /><ref name="r12" /><ref name="r1" />:
 
2010 թվականի հոկտեմբերին գործը կրկին բացվեց, անցկացվեցին նոր հարցումներ, ինչպես նաև [[ԴՆԹ]]-ի փորձաքննություն՝ նորագույն մեթոդների օգտագործմամբ<ref>[http://www.telegraph.co.uk/news/worldnews/northamerica/usa/8044818/JonBenet-Ramsey-murder-case-reopened.html JonBenet Ramsey murder case reopened]</ref>:
 
2013 թվականի հոկտեմբերի 25-ին նոր փաստաթղթեր հայտնվեցին, որ ցույց էին տալիս, որ 1999 թվականին մեծ ժյուրին գործի փաստաթղթերը բավարար է համարել ծնողներին իրենց դստեր սպանության մեջ մեղադրելու համար, սակայն այդ ժամանակվա դատախազ Ալեքս Հանթերը հրաժարվել էր ստորագրել մեղադրական եզրակացությունը՝ փաստերը անբավարար համարելով<ref>[http://www.dailycamera.com/news/boulder/ci_22446410/boulder-grand-jury-voted-indict-ramseys JonBenet Ramsey grand jury voted to indict parents in 1999, but DA refused to prosecute]</ref>: