«Էվտրոֆիկացիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
ավելացվեց Կատեգորիա:Աղտոտում, հեռացվել է {{Կատեգորիա չկա}} ՀոթՔաթ գործիքով
Տող 1.
{{անաղբյուր}}{{վիքիֆիկացում}}{{կատեգորիա չկա}}
== Ջրերի էվտորֆիկացիա ==
Կենցաղային աղտոտվածության կարևոր հետևանքներն առաջանում են նրանից, որ կոմունալ կամ քաղաքային հոսքաջրերը, բացառությամբ մեծ քանակությամբ օրգանական նյութերի, տեղափոխում են մեծ քոանակությամբ կենսածին տարրեր, որոնց արդյունքում ջրամբարները և հոսքաջրերը ենթարկվում են էվտրոֆիկացման։ Որոշ հեղինակներ տարբերակում են էվտրոֆիկացման՝ բնական ճանապարհով ջրամբարների էկոհամակարգերի ծերացում և էվտրոֆիկացիա, իսկ մյուսը՝ անթրոպոգեն կամ փորձնական։ Առաջարկվել է նաև այդ պրոցեսն անվանել դիստրոֆիկացիա։ Որոշ գրականություններում գոյություն ունեն '''էվտրոֆիկացիա (eutrophication)''' տերմինի մի շարք տարբերակներ՝ '''''էվտրոֆիկացում, էվտրոֆիկացիա, էվտրոֆիզացիա, էվտրիֆիկացիա, էվտրոֆիա, ևտրոֆիկացում, ևտրոֆիկացիա, ևտրոֆիա։''''' Կարևոր է նշել նաև անգլերեն տերմինը, որոշ անգլերեն գրականություններում ¦անթրոպոգեն§ էվտրոֆիկացումը անվանում են ¦մշակութային§ (cultural eutrophication)։
Տող 22.
Առատ բուսականությունը կարող է արգելք հանդիսանալ ջրի շարժմանը և ջրային տրանսպորտին, ջուրը նույնիս վերամշակումից հետո կարող է դառնալ խմելու համար ոչ պիտանի, ջրամբարների ռեկրեացիոն գնահատականը կարող է նվազել, կարող են անհետանալ առևտրային կարևոր նշանակություն ունեցող ձկները (այնպիսին ինչպիսին է իշխանը (ֆորել)։ Վերջապես էվտրոֆիկացումը բերում է ջրիմուռների բուռն «ծաղկում» (մեծաքանակ զարգացում)։
Ջրիմուռների ծաղկումը ջրային էկոհամակարգում առաջացնում են երկու տիպի վնաս։ Առաջինը, այն նվազեցնում է թափանցելիությունը, որն առաջ է բերում ջրային բույսերի ոչնչացում։ Արդյունքում խախտվում է որոշ հիդրոբիոնտների բնական միջավայրը։ Երկրորդը, բույսերի ոչնչացման ժամանակ սպառվում է մեծ քանակությամբ թթվածին, որը կարող է բերել այն նույն հետևանքները, որոնք կարող են առաջանալ օրգանական նյութերի ջրի մեջ ներթափանցման ժամանակ։ 1988, 1989թթ. Հյուսիս արևելյան ծովերում նկատվել է Chrysochromulina sp. բուռն զարգացումը կենսածին տարրերով հարուստ ջրերում, որն առաջ է քաշվել Ռեյնի կողմից։ Այդ ժամանակ շվեդական և նորվեգիական ջրերում արձանագրվել են ձկների համատարած մահ։
 
[[Կատեգորիա:Աղտոտում]]