«Երզնկա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 99.
 
==Պատմություն ==
Երզնկա հնագույն բնակավայր է, առաջին անգամ հիշատակվում է մ․ թ․ ա․ VIII դ․դարի ուրարտական սեփագիր արձանագրություններում։ Այդ ժամանակ Երզնկա քաղաքատիպ տաճարային համայնք էր։ Պատմագիրներն այն հիշատակում են մթա I դարից, երբ բնակավայրը '''Երեզ''' '''կամ Երիզա''' անունով ավան էր:<ref name=texanunneri_bararan/>

Երզնկայում էր գտնվում [[Անահիտ]] աստվածուևու տաճարը՝ ոսկեձույլ արձանով հանդերձ։ Եփրատ գետի ձախ ափին, Երզնկայի դիմաց, տարածված էին մեհյանի կալվածքները, որտեղ զոհաբերվում էին սպիտակ երինջներ։ Ամեն տարի [[նավասարդ]]ի 15-ին Երզնկայում նշվում էր Անահիտի տոնը, բազմամարդ թափորով, ջահերով, [[տաճար]]ի շուրջ պտտեցվում էր կուռքը, ապա կատարվում զոհաբերությունը։ Տաճարի անունով Եկեղյաց գավառը կոչվել է նաև '''Անահտական'''։
 
Հռոմեացի պատմիչ [[Պլինիոս Ավագ]]ը իր «Բնական պատմության» մեջ վկայում է, որ մ․ թ․ ա․ 35 թվականին զորավար [[Անտոնիոս]]ը, գրավելով Երզնկա, ջարդել է տվել Անահիտի արձանը և բաժանել զորապետների միջն։ Հետագայում այնտեղ կանգնեցվել է Անահիտի նոր արձանը։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Երզնկա» էջից