«Կվաս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Կվաս''' (ռուս.` Квас), սլավոնական ավանդական թթվաշ ըմպելիք, որը պատրաստում են խմորումով, ալյու...»:
(Տարբերություն չկա)

14:40, 28 Մարտի 2016-ի տարբերակ

Կվաս (ռուս.` Квас), սլավոնական ավանդական թթվաշ ըմպելիք, որը պատրաստում են խմորումով, ալյուրից և ցորենի կամ գարու ածիկից, ինչպես նաև աշորայի հացից, հաճախ դրան ավելացնելով հոտավետ խոտաբույսեր, մեղր և մեղրամոմ: Կվաս պատրաստում են նաև ճակնդեղից, մրգերից և հատապտուղներից: Անցյալում հաճախ կվասը հիմք է հանդիսացել նաև սառը ապուրների պատրաստման համար:

Կվասը շատ հին ըմպելիք է: Այդ խմիչքի առաջին նախատիպերը գրավում էին միջանկյալ դիրք կվասի և գարեջրի միջև և ի հայտ են եկել մթա երրորդ հազարամյակի Եգիպտոսում: Կվասին նմանվող ըմպելիքներ են նկարագրել Հիպոկրատը, Հերոդոտը և Պլինիոս Ավագը: Մրգային կվասը հայտնի էր նաև Բաբելոնում, չնայած այն տարածում չի գտել Հին Միջագետքում:

Սլավոններին կվասը հայտնի է հազար տարուց ավելի: Հայտնի է, որ արևելյան սլավոնները դրա բաղադրատոմսն ունեին Կիևյան Ռուսիայի կազմավորումից շատ առաջ: Կվասի մասին ռուսական գրավոր աղբյուրներում առաջին անգամ հիշատակվում է 996 թվականին: Իր մկրտությունից հետո իշխան Վլադիմիր Մեծը հրամայել է բաժանել ժողովրդին կերակուր, մեղր և կվաս: Կվաս կարողանում էին պատրաստել նաև Լեհաստանում, Լիտվայում և Լատվիայում: Ըստ Նեստորի հաղորդման, Անդրեաս առաքյալը տեսել է, թե ինչպես են սլավոնները իրենց բաղնիքներում կվասով ցողվում: 9-14-րդ դարերում, սլավոնական ազգերը պատրաստել են նաև ալկոհոլային կվաս և այն ժամանակների լեզվով հարբեցողներին անվանել են «կվասնիկ»: Այն տարիներին կվասը եղել է տոնակատարությունների և հարսանիքների հիմնական ոգելից խմիչքը:

Համաձայն Beer Judge Certification Program կազմակերպության դասակարգման, կվասը գարեջուր է և պատկանում է «պատմական, ավանդական, տեղական» գարեջրերի դասին: Ռուսաստանում, Բելառուսում և Ուկրաինայում կվասը համարվում է անկախ և ազգային ըմպելիք:

Կվասն ունի հաճելի ու թարմացնող համ, կարգավորում է նյութափոխանակությունը, լավ է անրադառնում սիրտ-անոթային համակարգի վրա: Կվասն ունի ընտիր համային որակներ և իր մեջ պարունակվող կաթնաթթուների և քացախաթթուների շնորհիվ հագեցնում է ծարավը, ունի բարձր էներգետիկական արժեք և իր մեջ եղած ածխաթթու գազի շնորհիվ հեշտացնում է կերակուրը մարսելու պրոցեսը և նրա ներծծումը օրգանիզմի կողմից, ինչպես նաև բացում է ախորժակը, այդպիսով օգնելով մարսողության գործընթացին: Բացի այդ կվասն իր մեջ պարունակում է վիտամիններ B1 և E: Ալկոհոլի պարունակությունը թթխմորային հացից պատրաստված կվասի տեսակների մեջ 0,7%-ից մինչև 2,6% է: Խմորման ճանապարհով պատրաստված և շշալցված կվասը հաճախ նաև գազավորում են: Կվասը խորհուրդ չի տրվում լյարդի ցիրոզով, գաստրիտով և գերճնշումով հիվանդ մարդկանց:

Ըստ որոշ կարծիքների, օղու ի հայտ գալուց հետո, կվասի պատրաստման տեխնոլոգիան ենթարկվեց փոփոխության: Այլևս ուշադրություն չէին դարձնում նրա թնդության վրա` այն իջավ մոտավորապես 8-ից մինչև 4% և ավելի ցածր: Դրանից առավելապես շահեցին համն ու որակը: