«Գրադարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 23.
 
== Գրադարանները Հայաստանում ==
[[Պատկեր:Students Studying at the Agribusiness Teaching Center (ATC).JPG|240px|մինի|ձախից|Ուսանողները գրադարանում]]
Հայաստանում գրադարանները բազմադարյան պատմություն ունեն։ Միջնադարյան աղբյուրներում նրանք կոչվել են ''գրատուն, գրանոց, արկեղք գրոց, գանձատուն, մատենադարան, դիվան'', երբեմն էլ՝ նշխարանոց, նշխարախուց։ Եղել են վանքերին կից, երբեմն ունեցել են առանձին շինություն (Հաղպատ, Արգինա և այլն)։ Տարածված են եղել վանքերիև մոտակա քարայրային գրապահոցները, որտեղ տեղավորվում էր հաճախ մեծ քանակությամբ գրականություն։ Որոշ գրատներում գրադարակների դեր են կատարել որմնախորշերը։ X դարում հիմնված Սանահինի և Հաղպատի վանքերը XI դարում արդեն ճանաչված էին իրենց հարուստ գրադարաններով։
 
Տող 29 ⟶ 30՝
Նախասովետական Հայաստանում աչքի էին ընկնում Երևանի արական և Հռիփսիմյան իգական գիմնազիաների, Երևանի թեմական հոգևոր դպրոցի գրադարանները։ 1902 թվականին Երևանում բացվել է հասարակական գրադարան-ընթերցարան, հետագայում ստեղծվել են մասնավոր գրադարաններ, որոնցից կարևոր էր Ավետիսյանի գրադարան-ընթերցարանը։ 1913 թվականին Հայաստանում կար 13 գրադարան՝ 9 հազար կտոր գրքով։
 
Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո բուռն զարգացում է ապրում գրադարանային գործը, քաղաքներում և գավառներում կազմավորվում են նոր գրադարաններ, խրճիթ-ընթերցարաններ։ 1921 թվականին հիմնվեց [[Հայկական ԽՍՀ]] Ալ․ Մյասնիկյանի անվան Հանրապետական գրադարանը Երևանում (պաշտոնական բացումը՝ 1922 թվականին)։ 1921 թվականին կազմակերպվեց համալսարանի գրադարանը՝ Երևանի նախկին ուսուցչական սեմինարիայի ֆոնդերի հիման վրա։ 1925 թվականին Հայաստանում կար 500 գրադարան։ 1923 թվականից գործում է [[Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարան|Խնկո Ապոր անվան հանրապետական մանկական գրադարան]]ը, որը կոորդինացնում է բոլոր մանկական գրադարանների աշխատանքները։ 1935 թվականին հիմնվեց Երևանի քաղաքային գրադարանը։ Հայկական ԽՍՀ ԳԱ կենտրոնական գրադարանը հիմնադրվել է 1935 թվականին։ 1946 թվականին Հայաստանում կար 1125 գրադարան՝ 909 հազար գրքային ֆոնդով, այդ թվում քաղաքային վայրերում՝ 124, գյուղական վայրերում՝ 784 գրադարան։ Ստեղծվեց մասսայական, հանրապետական, գիտական, տեխնիկական, մանկական, արհմիութենական, դպրոցական գրադարանների հարուստ ցանց՝ միլիոնավոր գրքերի ֆոնդերով։ 1975 թվականին ՀԽՍՀ-ում կար բոլոր տեսակի մոտ 3300 գրադարան (47600000 միավոր ֆոնդով), այդ թվում մասսայական՝ 1305, դպրոցական՝ 1442, տեխնիկական՝ 539։ Սփյուռքում գործում են հարյուրավոր հայկական գրադարաններ, որոնցից նշանավոր են Երուսաղեմի ձեռագրատունը, Վենետիկի և Վիեննայի Մխիթարյան մատենադարանները, Փարիզի Նուսարյան մատենադարանը և ուրիշներ։
 
== Գրադարանային շենքեր ==
Գրավոր հուշարձանների պահոցներն առաջացել են հին անցյալում։ Հին Արևելքի երկրներում կավե աղյուսիկները, Հին Եգիպտոսում և Հին Հունաստանում պապիրուսի փաթեթները պահպանվել են խորշավոր դարակաշարերով հատուկ շինություններում (Ալեքսանդրիայի գրադարան)։ Սովորական գրքերի համար գրապահոցները երևան են եկել XII—XIII դարերում Եվրոպայում, վանքերին և պալատներին կից, իսկ XIV—XV դարերում՝ որպես առանձին գրադարանային շինություններ։ Գրքերը պահվում էին սկզբում գրակալներում, այնուհետև պատերի երկայնքով դրված դարակներում։ Հետագայում առաջացան ընդարձակ ընթերցասրահներ, հաճախ կլոր, բազմահարկ գրապահոցներով (Բրիտանական թանգարանի գրադարանը Լոնդոնում, 1854—57 թվականներ)։ Գրադարանային ֆոնդերի հետագա ընդլայնումը հանգեցրեց հատուկ տիպի աշտարակային գրապահոցների ստեղծմանը։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Գրադարան» էջից