«Հայաստանի պատմության թանգարան»–ի խմբագրումների տարբերություն

Հայաստանի պատմության թանգարանի ստեղծման ակունքներում կանգնած են եղել հայ հնագիտության և ազգագրության, մշակույթի նշանավոր ներկայացուցիչներ, որոնք ղեկավարել են ինչպես թանգարանը, այնպես էլ նրա առանձին բաժինները՝
* [[Երվանդ Լալայան]] (1864-1931) - ազգագրագետ, հնագետ, բանահավաք, Հայաստանի պատմության թանգարանի հիմնադիր տնօրենը (1919-1927)։ Հիմնադրել է «Ազգագրական հանդես»-ը (1896), Թիֆլիսի Հայոց Ազգագրական ընկերությունը (1906) և Ազգագրական-հնագիտական թանգարանը (1908)։
* [[Կարո Ղաֆադարյան]] (1907-1976) - հնագետ, պատմաբան, վիմագրագետ, պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր։ 1932-ից թվականից զբաղվել է Հայաստանի պատմական հուշարձանների ուսումնասիրությամբ։ Հանդիսացել է Մերձավոր Արևելքի նշանավոր կենտրոններից մեկի՝ միջնադարյան Դվին քաղաքի պեղումների և նյութական մշակույթի ուսումնասիրության ղեկավարը, 1940-1964 թթ.` Հայաստանի պատմության թանգարանի տնօրենը։ Կ.Կարո Ղաֆադարյանի անմիջական ղեկավարությամբ թանգարանը դարձավ հանրապետության առաջատար գիտա-հետազոտական և կրթամշակութայինկրթա-մշակութային կենտրոն։ Նոր մեկնակետով մշակվեց և իրականացվեց հայ ժողովրդի պատմության գիտական ցուցադրությունը` ակունքներից մինչև արդի ժամանակները։
* [[Մորուս Հասրաթյան]] (1902-1979) - պատմաբան, բանասեր, Հայաստանի ԳԱ թղթակից անդամ։ 1964-1975թթ. Հայաստանի պատմության թանգարանի տնօրենն էր։ Մ. Հասրաթյանի ղեկավարությամբ թանգարանը միջազգային ճանաչում ստացավ։ Հայկական մշակույթը ցուցահանդեսներով ներկայացվեց Փարիզում, Կրակովում, Բուդապեշտում, Տալլինում։ Կապեր հաստատվեցին Սփյուռքի հայկական կենտրոնների հետ։
* [[Թորոս Թորամանյան]] (1864-1934) - ճարտարապետ, հայ ճարտարապետության գիտական ուսումնասիրության հիմնադիր։ 1930-1932 թթ. ղեկավարել է թանգարանի ճարտարապետության բաժինը։ 1904 թվիցթվականից մասնակցել է Անիի պեղումներին։ ՈւսունասիրելՈւսումնասիրել և չափագրել է Անիի աշխարհիկ և եկեղեցական ճարտարապետության հուշարձանները, պաշտպանական համակարգի կառույցները, ստեղծել վերակազմության նախագծեր, որոնցով Անին վերակենդանացվեց գիտության համար։ Շուրջ 30 տարի շրջելով Հայաստանում՝ չափագրել, լուսանկարել ու նկարագրել է հարյուրավոր հուշարձաններ, որոնցից մի մասը այսօր պահպանվել է միայն նրա նյութերով։
* [[Եվգենի Բայբուրդյան]] (1898-1941) - հնագետ 1939թ. բռնադատվել է և հետմահու արդարացվել։ 1926 թվիցթվականից աշխատել է Հայաստանի պատմության թանգարանում, 1928-1933թթ. և 1938թ. եղել է հնագիտության բաժնի վարիչ։
* Հարություն Մնացականյան (1907- 1977) - հնագետ, պատմական գիտությունների թեկնածու։ 1949-1969թթ. եղել է հնագիտության բաժնի վարիչ։
* [[Տելեմաք Խաչատրյան]] (1932-1989) - հնագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ Թանգարանում աշխատել է 1956 թվից։թվականից։ 1970-1971թթ. եղել է հնագիտության բաժնի վարիչ, 1983-1987թթ. թանգարանի տնօրեն։
* [[Ասլան Շահնազարյան]] - պատմաբան, դրամագետ։ 1946-1959 թթ. ղեկավարել է թանգարանի դրամագիտական կաբինետը։ Գիտական հիմքի վրա դնելով դրամագիտական ֆոնդի աշխատանքները՝ մշակել և համակարգել է առաջին ժողովածուները։
* [[Խաչատուր Մուշեղյան]] (1919-1992) - դրամագետ, պատմ.գիտ.պատմական գիտությունների դոկտոր։ Թանգարանում աշխատել է 1952-ից։ թվականից։ 1959-1989 թթ. եղել է դրամագիտության բաժնի վարիչ։
* [[Հենրի Սարգսյան]] (1933թ.) - դրամագետ, պատմաբան։ Թանգարանում աշխատել է 1960-ից։ թվականից։ 1989-2000 թթ. եղել է դրամագիտության բաժնի վարիչը։ Զբաղվել է Հայաստանի անտիկ, միջնադարյան և նոր շրջանի դրամների, թղթադրամների հետազոտությամբ, անդրադարձել թանգարանագիտության հարցերին։ Հատկապես կարևոր ներդրում են նրա ուսումնասիրությունները հայկական մեդալային արվեստի բնագավառում։
* [[Ստեփան Լիսիցյան]] (1865-1947) - պատմաբան, աշխարհագրագետ, բանասեր, մանկավարժ, ազգագրագետ։ Ազգագրության բաժինը ղեկավարել է 1928-1947 թթ.։
* Վալենտինա Աբրահամյան (1908–1986) - հնագետ, ազգագրագետ, պատմական գիտությունների դոկտոր։ 1959-1979թթ. ղեկավարել է թանգարանի հնագիտության, այնուհետև՝ ազգագրության բաժինը:
 
Թանգարանի գիտական խորհուրդը 1997 թվականիիցթվականից ղեկավարում է [[Անելկա Գրիգորյան]]ը։
 
== Արտաքին հղումներ ==
229 571

edits