«Հայաստանի պատմության թանգարան»–ի խմբագրումների տարբերություն

* '''Դրամագիտության բաժին'''
Դրամագիտական ֆոնդի մեծ մասը կազմում են մետաղադրամները՝ ոսկի, արծաթ, պղինձ։ Դրամագիտական ֆոնդում պահվում են նաև մեդալներ, ժետոններ, շքանշաններ, կրծքանշաններ։ Կան նաև թղթադրամների և նամականիշների ժողովածուներ։
# Մետաղադրամների ֆոնդի զգալի մասը կազմում են գանձերը՝ հայտնաբերված պատահականորեն կամ հնագիտական պեղումների ընթացքում։ Ի մասնավորի՝ Դվինի պեղումներից հայտնաբերված հարյուրավոր դրամները կազմեցին ֆոնդի միջնադարյան ժողովածուների կարևորագույն մասը, սրանց հետագայում ավելացան Գառնիի, ավելի ուշ՝ Արտաշատի պեղումներից հայտնաբերված հելլենիստական, հռոմեական և միջնադարյան ժամանակաշրջանների դրամները։ Ինչպես նաև սասանյան և արաբական արծաթե դրամների, բյուզանդական ոսկե դրամների, սելջուկյան, մոնղոլական, ուշպարսկականուշ-պարսկական, ռուսական, թուրքական, արևմտաեվրոպական դրամների գանձերը։
# Թղթադրամների ժողովածուն ընդգրկում է XVIII18-XX20-րդ դդ. բազմաթիվ երկրների թողարկումներ, որոնց մեջ հատկապես արժեքավոր են հայկական և նախկին Ռուսական կայսրության տարածքում 1918-1922 թվականներին գործող տարբեր տերությունների և կառավարությունների վճարման միջոցները։
# Նամականիշների ժողովածուն ընդգրկում է Հայաստանի Առաջին Հանրապետության 1918-1920 թթ. թողարկումները, Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության՝ 1921-1923 թթ. թողարկումները՝ ինչպես նաև Հայաստանի Հանրապետության նորագույն թողարկումները՝ 1992թ-ից1992 թվականից ի վեր։ Ժողովածուի մեջ են XIX19-20-XXրդ դդ. տասնյակ երկրների թողարկած բազմաթիվ նմուշներ։
# Մեդալների Ժողովածուն ընդգրկում է XVII17-րդI դ. մինչև մեր օրերը թողարկված հայկական, եվրոպական և այլ երկրների մեդալներ, շքանշաններ և կրծքանշաններ, հայոց պատմության հիշարժան դեպքերին և անձանց նվիրված մեդալները։ Ժողովածուի մեջ ուրույն տեղ են զբաղեցնում XVI16-20-XXրդ դդ. ֆրանսիական 900 արծաթե մեդալները, որոնք Փարիզի դրամահատարանում բնօրինակ կնիքներով հատված պատճեններ են։
 
* '''Ազգագրության բաժին'''
Ազգագրական ֆոնդը ներառում է XVI16-XX20-րդ դդ. պատկանող դեկորատիվ-կիրառական արվեստի, կենցաղի, արտադրության միջոցների նմուշներ Հայաստանի պատմաազգագրական բոլոր շրջաններից։ Ֆոնդում պահվում են՝
# ասեղնագործության և ժանյակագործության նմուշներ, ոսկեթելով և արծաթաթելով արված ձեռագործ ծածկոցներ, եկեղեցական գոգնոցներ տարազային համալիրներ, եկեղեցական հանդերձ, հայ ոսկերչության և կիրառական արվեստի նմուշներ
# հայկական պղնձագործության փորագրազարդ, դրվագված նմուշներ
# փայտափորագիր արվեստի նմուշներ, հախճապակյա առարկաներ և աշխատանքային գործիքներ
# գորգահյուս և կարպետահյուս առարկաներ և կիրառական նշանակության այլ առարկաներ. այդ թվում՝ XVII17-XIX19-րդ դդ. վիշապագորգեր, երկրաչափական, բուսական, խառը զարդանախշերով գորգեր
# կայծքարե հրացաններ և ատրճանակներ, դաշույններ, սրեր, ինչպես նաև նշանավոր անձանց պատկանող զենքեր։
# ազգագրական լուսանկարներ, սկզբնաղբյուրներ և քարտեզներ, ինչպես նաև ազգագրագետ գիտնականների անձնական արխիվներ։
 
* '''Նորագույն պատմության բաժին'''
Նոր և նորագույն շրջանի պատմության բաժինը թանգարանում գործել է 1949-ից։ 1991-ինթվականից։ 1991թվականին Հայաստանի Հեղափոխության թանգարանի լուծարումից հետո վերջինիս հավաքածուն տրվել է Հայաստանի պատմության թանգարանի Նոր և նորագույն պատմության բաժնին։ Բաժնի ուսումնասիրության շրջանակը ընդգրկում է XVII17-րդ դ. մինչև արդի ժամանակահատվածում հայկական գաղթօջախների, ինչպես նաև բուն Հայաստանի հասարակական, քաղաքական, ազգային ազատագրական շարժումների և մշակույթի պատմությունը։ Նորագույն պատմության ֆոնդը ընդգրկում է XVII 17- XX20-րդ դարերին վերաբերող փաստաթղթեր, լուսանկարներ, վիմագիր արձանագրություններ, դրոշներ, կնիքներ, հասարակական, քաղաքական ռազմական գործիչների անձնական արխիվները /լուսանկարներ, փաստաթղթեր, անձնական իրեր/։
 
* '''Վերականգնման բաժին'''
230 112

edits