«Ընձենավորը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 26.
Վրաստանում բնակություն հաստատած հայերը դարեր շարունակ հաղորդակից են եղել վրաց մշակույթին, տիրապետում էին գրական և խոսակցական վրացերենին և, ինչպես սկզբնաղբյուրների ուսումնասիրությունն է ցույց տալիս, իրենց ազնիվ ծառայությունն էին բերում վրաց հոգևոր մշակույթի զարգացմանը: Վրաց իրականության մեջ գրական վարպետության, գեղարվեստական խոսքի կատարելության և առհասարակ իմաստնության չափանիշ հռչակված [[Շոթա Ռուսթավելի|Ռուսթավելին]] չէր կարող անհաղորդ կամ օտար մնալ իրենց ազգային դիմագիծը պահպանած, բայց և վրաց կյանքի համար ոչ օտար հայազգի մտավորականներին: «Ընձենավորը» վրացերեն կարդացող յուրաքանչյուր անձնավորության համար, անկախ նրա դավանական պատկանելությունից, մանավանդ քրիստոնեական վարդապետության շրջանակներում, հավասարապես ընդունելի ստեղծագործություն է: Իզուր չէ, որ նույնիսկ շատ անվանի գիտնականներ երբեմն դժվարացել են՝ Ռուսթավելու դավանաբանության հետ կապված հարցեր քննելիս: Պարզ է, որ Ռուսթավելու ոչ դոգմատիկ մտածելակերպը նրա ստեղծագործությունը առավել դյուրամատչելի կդարձներ և Վրաստանում բնակվող հայոց համար: Սա կարևոր է, քանի որ դավանաբանական նկրտումները, նույնիսկ հայ-վրացական քաղաքական-մշակութային մերձության պայմաններում, առաջնակարգ ու վճռական նշանակություն ունեին այս կամ այն ստեղծագործության թարգմանության կամ մեկնության հարցում: Բացի դրանից, վիրահայ համայնքի մեկ մասն ընդունել էր այն դավանանքը, որը հատուկ է վրաց եկեղեցուն, և հետևաբար, վրացական մշակույթի ստեղծագործությունները նրանց համար առավել հետաքրքիր էին: Այդ հայերը Ռուսթավելու դարաշրջանում արտակարգ բեղմնավոր թարգմանական գործունեություն էին ծավալում՝ հատկապես վրացերենից հայերեն:
Ռուսթավելին հայոց համար ընկալելի ու հարազատ է եղել հենց իր խորապես վրացական ոգով ու կերպարանքով, իրապես վրացական լինելով: Գուցե այլազգի ուրիշ ոչ մի գործչի համար իրավունք չունենանք նույնը ասելու, որովհեըև խնդիրը միայն բարձրարվեստ գործ լինելը չէ, այլ նաև՝ նրան ծնող ժողովրդի հետ ընկալողի հոգեկցությունը, խառն բնակավայրերի գոյությունը, ընդհանուր պետական-քաղաքական և տնտեսական-մշակութային մտածելակերպը: «Ընձենավորը», սկսած 17-18-րդ դարերում (ինչպես նաև մինչ այդ ու դրանից հետո էլ) բազմիցս ընդօրինակվել է հայ գրիչների կողմից, առավել տարածուն դարձել և՛ հայկական, և՛ վրացական շրջաններում: Այդ ընդօրինակումները պայմանավորված էին պոեմի հանդեպ տածված սիրով, գնահատմամբ ու նվիրումով: Անգամ եղել է հայ գրիչ, որ վրացերենին այնքան էլ լավ չտիրապետելով, կատարել է «Ընձենավորի» ընդօրինակություն՝ հենց միայն մի բարի գործ կատարելու համար:
Հայկական ընդօրինակումներից մեկը (H-757) կատարել է Աղմուրանց Բաղդասարի որդի Գասպարը 1671 թվականին: Առ այսօր այն համարվում է «Ընձենավորի» ամենահին և լրիվ օրինակը՝ ներառելով 2126 տող, այսինքն պոեմն՝ իր բոլոր ընդմիջարկություններով ու շարունակում-հավելումներով: Այս ձեռագիրը ռուսթավելագիտության մեջ համարվում է հիմք, և նրա են համեմատվում մյուս ձեռագրերը: Աղմուրան Գասպարը ոչ միայն գեղագիր ընդօրինակող է,այլև տեքստն անաղարտ պահող և ճշգրտությանը հետամուտ ընթերցող: Այս գրչի մասին տեղեկությունները շատ քիչ են, միայն գիտենք, որ ունեցել է գեղարվեստական ճաշակ, քանի որ «Ընձենավորից» բացի ընդօրինակել է նաև վրաց գրականության դասական շրջանի մյուս երկու լավագույն ստեղծագործությունները՝ «[[Վիսրամիանի]]»-ն և «Ամիրան Դարեջանիանի»-ն: Նա ունեցել է նաև բանաստեղծական շնորհք, և թողել է չափածո հիշատակարաններ:
Մեկ այլ ձեռագրի (H-54) ընդօրինակողն է հայազգի Բեկթաբեկը: Նրա մասին համեմատաբար շատ տեղեկություններ են հայտնի. իր իսկ հիշատակարանից հայտնի է, որ վրաց Գեորգի XI թագավորի արքունի բանաստեղծն ու ատենադպիրն է եղել: 18-րդ դարի վրաց մի շարք հեղինակներ նրան հիշում են իբրև իր ժամանակի ճանաչված բանաստեղծներից մեկը: Սակայն, ցավոք, Բեկթաբեկի ստեղծագործություններից միայն պատառիկներ են պահպանվել՝ «Ընձենավորի» իր ընդօրինակման հիշատակարանում: Դրանցում նկատելի է, որ նա իսկապես բավականին օժտված բանաստեղծ է եղել: Բեկթաբեկի հայրենական կալվածքը, դատելով նրանց տոհմական դամբարանի գոյության փաստից, Վաղա գյուղն է եղել՝ Գորիից ոչ հեռու: Հայաբնակ այս գյուղում պահպանվել է հայկական եկեղեցի՝ վրացերեն արձանագրություններով: Նրա տապանագրից իմանում ենք հոր անունը՝ Մարտիրոս:
Բեկթաբեկի ընդօրինակած «Ընձենավորը» բաղկացած է 2066 տողից և ստեղծվել է 1680 թվականին: Գիտական հրատարակություններում այն, իր արժանիքներով, համարվում է երկրորդը՝ Գասպարի ընդօրինակությունից հետո:
«Ընձենավորի» հաջորդ ընդօրինակումը կատարել է Շամախեցի Ղազանց Բեզոյի աղջիկը 1702 թվականին: Դժբախտաբար՝ ոչինչ հայտնի չէ՝ ո՞վ է եղել այդ աղջիկը, ի՞նչ զբաղմունքով ու անունով: Հիշատակարանի լեզվական նկարագրից կարելի է կռահել, որ նախապես Քարթլի հայերից պետք է լինի, ինչ-ինչ առիթով [[Շամախի]] տեղափոխված: Ղազանց Բեզոյի աղջիկը չի փայլում ոչ ընդօրինակման արտակարգ արվեստով, ոչ էլ վրացերենի փայլուն իմացությամբ: Բայց դա հենց ինքնին առավել գնահատելի է դարձնում բուն երևույթը՝ «Ընձենավորի» ընդօրինակումը՝ նման պարագայում: Որքան հայտնի է՝ սա Շամախի հայոց մեջ վրացական ձեռագիր ընդօրինակելու միակ դեպքն է: Բացառված չէ, որ այստեղ կար վրացախոս հայ բնակչություն: Եվ այսպիսով՝ ուշագրավ է Ռուսթավելու պոեմի մեծ տարածումը, այդ թվում՝ նաև բուն Վրաստանի սահմաններից դուրս: Ղազանց Բեզոյի աղջկա երախտիքը մասնավոր գնահատության է արժանի այն պատճառով, որ նա էլ, իր հայազգի գրիչ-նախորդների ու հետնորդների նման, չի ընդմիջարկում տեքստը, չի խմբագրում, այլ անաղարտությամբ փոխանցում է պոեմը՝ ոչինչ չպակասեցնելով, և իր վրիպումներն այս դեպքում չեն խանգարում բնագրի վերականգնմանը, որովհետև միայն գրչական են՝ անվարժությունից բծող:
Այս ձեռագիրը (P-10) պահպանվում է Փարիզի ազգային մատենադարանում:
 
== Թարգմանություններ և անդրադարձներ ==