«Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Telemezyan Art Colege.jpg|մինի|աջից|250px|Քոլեջի գլխավոր մուտքը]]
'''Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ''', [[ՀՀ կրթության և գիտության նախարարություն|ՀՀ կրթության և գիտության նախարարության]] ենթակայության տակ գտնվող պետական ոչ առևտրային կազմակերպություն, [[Հայաստան]]ի առաջին նկարչական դպրոցը։ Հիմնադրվել է [[1921]] թվականին, գտնվում է [[Երևան]]ում, [[Արշակունյաց պողոտա (Երևան)|Արշակունյաց պողոտա]]յի 39-րդ շենքում։
 
Տող 6.
 
Առաջին տնօրենն է եղել [[Հովհաննես Թադևոսյան]]ը, որը գլխավորել է ուսումնական աշխատանքներն ու կազմել դասատուների կազմը։ Հաստատության ակունքներում են կանգնած ժամանակին [[Եվրոպա]]յի լավագույն կենտրոններում՝ [[Վիեննա]]յում, [[Փարիզ]]ում, [[Մյունխեն]]ում, [[Մոսկվա]]յում, կրթություն ստացած և մեծ հեղինակություն վայելող արվեստագետներ [[Մարտիրոս Սարյան]]ը, [[Վրթանես Ախիկյան]]ը, [[Ստեփան Աղաջանյան]]ը, [[Սեդրակ Առաքելյան]]ը, [[Վահրամ Գայֆեճյան]]ը, [[Գաբրիել Գյուրջյան]]ը, [[Հակոբ Կոջոյան]]ը, [[Արա Սարգսյան]]ը և այլք։ [[1927]] թվականին ուսումնարանը տվել է իր առաջին շրջանավարտները, որոնց թվում էին անվանի հայ գեղանկարիչներ [[Մհեր Աբեղյան]]ը, [[Սեդրակ Ռաշմաճյան]]ը, [[Բաբկեն Քոլոզյան]]ը, [[Արմեն Չիլինգարյան]]ը և այլք։ Մյուս տարիների շրջանավարտներից են [[Հովհաննես Զարդարյան]]ը, [[Գրիգոր Խանջյան]]ը, [[Ղուկաս Չուբարյան]]ը, [[Մարիամ Ասլամազյան]]ը, [[Արա Բեքարյան]]ը, [[Էդուարդ Իսաբեկյան]]ը, [[Կարապետ Տիրատուրյան]]ը և այլք։
[[Պատկեր:Terlemezyan Art College 2.jpg|մինի|աջից|250px|Գլխավոր մուտք]]
Մինչև 2007 թվականը ուսումնարանը (հետագայում վերանվանվեց քոլեջ) գտնվում էր Լեոյի փողոցի շենքում, հետագայում ՀՀ կառավարության որոշմամբ տեղափոխվել է Արշակունյաց պողոտա<ref>[http://www.arlis.am/DocumentView.aspx?docid=13828 ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԵՐԵՎԱՆԻ Փ. ԹԵՐԼԵՄԵԶՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՇԵՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ]</ref>։