«Ժասմին (ֆիլմ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: ց: → ց։ (21)
Տող 77.
Ժապավենի նկարահանման աշխատանքները կատարվել էն 2012 թվականի երկրորդ կեսում [[Նյու Յորք]]ում և [[Սան Ֆրանցիսկո]]յում: 2013 թվականի հունվարին Վուդի Ալլենը հայտարարեց, որ ֆիլմն անվանել է ''Blue Jasmine'' (անգլերեն), որը թարգմանվեց ուղղակի «Ժասմին»<ref>{{citeweb|url=http://artsbeat.blogs.nytimes.com/2013/01/08/woody-allen-names-his-new-movie-blue-jasmine/|title=Woody Allen Names His New Movie ‘Blue Jasmine|publisher=''[[New York Times]]''|author=Դեյվ Իթսկոֆ.|date=8 հունվարի 2013|lang=en|accessdate=2013-9-18}}</ref>: «Ժասմին»-ը ֆիլմի գլխավոր հերոսուհու անունն է, իսկ օրիգինալ անվանումը՝ ''Blue Jasmine'', կարելի է թարգմանել որպես «''տխուր, թախծոտ Ժասմին''»:
 
=== Կոստյումներ ===
«Ժասմին» ֆիլմի կոստյումների պատրաստմամբ զբաղվել է անձամբ [[Կարլ Լագերֆելդ]]ը, ով Քեյթ Բլանշետի հետ ջերմ հարաբերությունների մեջ էր։ Դիզայներ Սյուզի Բենզինգերը հիշում է<ref>{{citeweb|url=http://www.elle.ru/afisha/events/karl-lagerfeld-sozdal-odezhdu-dlya-filma-siniy-jasmin/|title=Կառլ Լեգերֆելդը ստեղծել է «Ժասմին» ֆիլմի |publisher=''[[Elle]]''|date=25 հուլիսի 2013|lang=ru|accessdate=2013-9-18}}</ref>.
{{քաղվածք|Ժասմինի համար մենք ընտրել ենք Chanel և Fendi: Վուդին սիրում է, երբ իր ֆիլմերում կոստյումները պատմում են ժամանակաշրջանի ու մոդայի մասին: Հենց արտասանեցի «Chanel-ի վերնազգեստ» բառակապակցությունը, նրա աչքերը սկսեցին փայլել, նա ասաց. «Կարծում ես մենք իրո՞ք կարող ենք Շանել վերնազգեստ ձեռք բերել»: Ես պատասխանեցի. «Կարծում եմ կարող ենք»:|}}
 
=== Բլանշետի ջանքերը ===
Մի վայրկյանում ամբողջ կյանքը գլխիվայր շուռ եկած [[ալկոհոլ]]իկ կնոջ կերպարի մեջ մտնելու համար Քեյթ Բլանշետը «հիանալի գինի էր վայելում» ու ուսումնասիրում նմանատիպ իրավիճակներում հայտնված կանանց ճակատագրեր, հետևում նրանց կյանքին։ Մասնավորապես նա հետևում էր Ռութ Մեյդոֆին՝ հայտնի սկանդալային խաբեբա Բեռնարդ Մեյդոֆի կնոջը<ref>{{citeweb|url=http://www.contactmusic.com/story/cate-blanchett-drank-fair-share-of-wine-for-blue-jasmine_3786946|title=Cate Blanchett drank 'fair share' of wine for Blue Jasmine|publisher=''ContactMusic''|date=29 հուլիսի 2013|lang=en|accessdate=2013-9-18}}</ref>