«Դենիել Ամարտի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Ֆուտբոլիստ | ֆուտբոլիստի անուն = Դենիել Ամարտի | պատկեր = 250px...»:
(Տարբերություն չկա)

19:03, 25 Մարտի 2016-ի տարբերակ

Դենիել Ամարտի, (անգլ.՝ Daniel Amartey, դեկտեմբերի 21, 1994, Գանա), գանացի ֆուտբոլիստ, հանդես է գալիս կիսապաշտպանի դիրքում: Անգլիական «Լեսթեր Սիթի» ակումբի և Գանայի ազգային հավաքականի կիսապաշտպան:

Դենիել Ամարտի
անգլ.՝ Daniel Amartey
Անձնական տվյալներ
Ազգությունը Գանա Գանա
Քաղաքացիությունը  Գանա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 21, 1994 (29 տարեկան)
Ծննդավայր , Գանա Գանա
Հասակ 183 սմ
Քաշ 76 կիլոգրամ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Լեսթեր Սիթի
Պատանեկան կարիերա
-2011 Գանա «Ինթերնեշնլ Էլլիես»
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2011-2013
2013-2014
2014-2016
2016-
Գանա «Ինթերնեշնլ Էլլիես»
Շվեդիա Յուպգորդեն
Դանիա Կոպենհագեն
Կաղապար:Դրոշավորում/Անլգիա Լեսթեր Սիթի
34 (0)
44 (3)
0 (0)
Ազգային հավաքական
2015- Գանա Գանա 6 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա

Յուպգորդեն

Ամարտին իր կարիերան սկսել է Գանայի երկրորդ ենթախմբի «Ինթերնեշնլ Էլլիես» ակումբում: 2013 թվականին Ամարտին տեղափոխվում է շվեդական «Յուպգորդեն»: Գանացի ֆուտբոլիստը 18 տարեկան էր երբ տեղափոխվեց շվեդական ակումբ, այդ պատճառով նա սկզբում խաղաց «Յուպգորդեն» ակումբի երիտասարդական թիմում[1][2]:

2013 թվականի մարտի 3-ին գանացի ֆուտբոլիստը իր առաջնախաղն է անկացնում Շվեդիայի առաջնությունում, ընդդեմ «Ումեո» ակումբի[3]: Այդ ժամանակ գանացու ծառայություններով էին հետաքրքրված «Շալկե 04»-ի և «Կայզերսլաուտերն»-ի գործակալները[4][5][6]: 2013 թվականի արդյունքներով Ամարտին համարվում էր Շվեդիայի առաջնության լավագույն 10 խաղացողներից մեկը, ըստ «Expressen» թերթի[7][8][9]: 2013 թվականին խոսակցություններ էին պտտվում որ Ամարտին հնարավոր է տեղափոխվի անգլիական «Լիվերպուլ»[10]:

«Կոպենհագեն»

2014 թվականի հուլիսին Ամարատին տեղափոխվում է «Կոպենագեն»: 2014 թվականի հուլիսի 20-ին Ամարտին խաղում է իր առաջին խաղը նոր ակումբում[11]: Ամարտին 10 օր հետո Եվրոգավաթի խաղարկությունում Կոպենագենի կազմում խաղում է, ընդդեմ «Դնեպր»[12][13]:

Լեսթեր Սիթի

2016 թվականի հունվարի 22-ին Ամարտին տեղափոխվում է անգլիական «Լեսթեր Սիթի» ակումբ, պայմանագիրը ավարտվելու է 2020 թվականին[14]:

Ծանոթագրություններ