«Մարգարիտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Հետ է շրջվում 4001894 խմբագրումը, որի հեղինակն է՝ 46.70.178.120 (քննարկում) մասնակիցը
Տող 37.
 
Հնում կարծում էին, որ մարգարիտը կարող է ուժգնացնել հակառակ սեռի հրապուրանքն այն կրողի հանդեպ։
Մարդկանց հայտնի է մարգարտի բազմաթիվ տարատեսակներ' գետային և ծովային, տարբեր գույների և երանգների' սպիտակ, սև, կաթնագույն, ծիրանագույն և այլն: Իսկ բոլո՞րը գիտեն արտաքինով համեստ այս քարի հատկությունների մասին:
Հնուց այն համարվում էր թալիսման (հուռութք), որն իր տիրոջը սեր էր բերում, պաշտպանում էր չար աչքից և բացասական ազդեցությունից, նույնիսկ' գողերից և ավազակներից: Սակայն այն կարող էր կորցնել թալիսմանի իր հատկությունը, եթե նվիրվեր ուրիշ մարդու: Ավելին, հայտնվելով անարժան մարդու ձեռքում, մարգարիտը կարող էր փոխել գույնը, անգամ' փշրվել: Դա տեղի կունենա նաև այն դեպքում, եթե մարգարտի տերը մահանա: Այդ իսկ պատճառով այս քարը երբեմն անվանում են նաև «կարոտի արցունքներ»:
Հին գուշակներն ու աստղագետները պնդում էին, որ մարգարիտը հարմար է հատկապես նրանց, ովքեր ծնվել են Ձուկ համաստեղության ներքո: Ոմանց կարծիքով' մարգարիտը նպաստում է նաև պայծառատեսությանը:
Այս թանկագին քարը կարող է ծառայել իբրև առողջության ցուցիչ. եթե մարգարիտը խամրում է, դա կարող է վկայել օրգանիզմի լուրջ հիվանդությունների մասին:
Մարգարիտ պարունակող բուժամիջոցները նպաստում են նյութափոխանակությանը, մաշկային հիվանդությունների բուժմանը, ամրացնում են ատամները, սրտամկանային համակարգը, մաքրում են արյունը: Մարգարտով թրմված ջուրը բուժում է նաև կանացի մի շարք հիվանդություններ, ինչպես նաև՝ գլխային հատվածի հետ կապված հիվանդություններ' ականջացավից և գլխացավից մինչև հոգեկան խանգարումներ: Օգտակար է այդպիսի ջրով դեղ խմել, կամ էլ բուսական եփուկներ պատրաստել: Այս ջուրը կարելի է օգտագործել նաև բույսեր ջրելու համար:
Մարգարտաթելերից պատրաստված գլխի զարդարանքը նպաստում է ներքին օրգանների մի շարք հիվանդությունների' երիկամների, փայծաղի, միզատար ուղիների, ինչպես նաև՝ ալերգիայի, տենդի, սեպսիսի, էկզեմայի, շաքարախտի և ասթմայի բուժմանը: Մարգարիտներն ունեն նաև մելամաղձոտությունը բուժող հատկանիշ:
Նրանց համար, ովքեր աչքերի հետ կապված խնդիրներ ունեն, օգտակար է նայել մարգարտին. նրա գունախաղը բարենպաստ է ազդում տեսողության վրա:
Ի դեպ
Խորհուրդ չի տրվում մարգարտե զարդը այլ զարդերի հետ պահել: Այն պետք է պահել առանձին' փաթաթելով փափուկ կտորի մեջ:
Մարգարիտները չպետք է մեկմեկու դիպչեն. քարերի արանքում կարելի է հանգույցներ անել:
Ժամանակ առ ժամանակ խորհուրդ է տրվում մարգարիտը մի քանի ժամով դնել մաքուր ջրի մեջ, ապա չորացնել սառը տեղում:
Թելը, որի վրա շարված է մարգարիտը, խորհուրդ է տրվում փոխել 2-3 տարին մեկ:
Եթե մարգարիտը խամրել է, ապա այն պետք է լվանալ թույլ օճառաջրում' տրորելով փափուկ կտորով, իսկ հետո ցողել մաքուր ջրով: Քարը կարելի է տրորել նաև կարտոֆ‎իլի ալյուրով. սա կանհետացնի խոնավությունը և կեղտը:
Որպեսզի մարգարիտը «չծերանա», այն պետք է հաճախ կրել. մաշկի հետ շփումը «կենդանացնում է» մարգարիտը: Սակայն պետք է նկատի ունենալ, որ քրտինքը, ինչպես նաև օծանելիքի բաղադրության մեջ առկա որոշ նյութեր վնասում են մարգարտի արտաքին շերտը: Ուստի, նախքան մարգարտե զարդ կրելը, անպայման պետք է լոգանք ընդունել, իսկ օծանելիքն օգտագործել զարդը կրելուց մոտ 10 րոպե առաջ:
 
== Արտաքին հղումներ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մարգարիտ» էջից