«Լևոն Տեր-Պետրոսյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 15.
}}
 
'''Լևոն Տեր-Պետրոսյան''' (ծն. [[Հունվար 9]], [[1945]], [[Հալեպ]]), [[Հայաստան|Հայաստանի]] [[նախագահ|նախագահն]] էր 1991 թվականից մինչև 1998 թվականը, հանդիսանալով [[ԽՍՀՄ|Սովետական Միությունից]] անկախություն հռչակած Հայաստանի Հանրապետության առաջին նախագահը։ Տնտեսական ու քաղաքական պատճառներից դրդված՝ նա հրաժարական տվեց 1998 թվականի [[Փետրվար 3|Փետրվարի 3-ին]]։ Նախագահի պաշտոնին նրան է հաջորդել մինչ այդ վարչապետի պաշտոնը զբաղեցնող [[Ռոբերտ Քոչարյան|Ռոբերտ Քոչարյանը]]։
 
==Կենսագրություն==
Տող 29.
Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի Հանրապետության հիմնադիր Նախագահն է, միջազգային լայն ճանաչում ունեցող պետական-քաղաքական գործիչ։ Քաղաքական գործունեությունն սկսել է [[1960]]-ական թվականներից, [[1966]]-ին ձերբակալվել և մեկ շաբաթ [[կալանք]]ի տակ է պահվել [[ապրիլի 24]]-ի ցույցին ակտիվ մասնակցության համար։ [[1988]]-ի փետրվարից ղեկավարել է [[Մատենադարան]]ի [[«Ղարաբաղ» կոմիտե]]ն, մայիսից ընդգրկվել [[Ղարաբաղյան շարժում|Ղարաբաղյան շարժման]] Հայաստանի կոմիտեի կազմում, դարձել նրա ամենահեղինակավոր ու ազդեցիկ անդամներից մեկը։ Հանդես է եկել ծրագրային ելույթներով, ինչպես նաև ընթացիկ իրադարձությունների ու հնարավոր զարգացումների քաղաքական [[վերլուծություն]]ներով ու դիպուկ կանխատեսումներով։ [[1988]] թ. դեկտեմբերի 10-ին «Ղարաբաղ» կոմիտեի մյուս անդամների հետ միասին ձերբակալվել է և վեց ամիս պահվել Մոսկվայի «Մատրոսսկայա տիշինա» բանտում։
 
Նրա գրչին են պատկանում Շարժման տարիներին «Ղարաբաղ» կոմիտեի և [[ՀՀՇ]]-ի անունով տարածած 100-ից ավելի թռուցիկներ, Շարժման ճնշման տակ ընդունված [[ՀԽՍՀ ԳԽ]] որոշումները։ Եղել է [[Հայոց Համազգային Շարժում|Հայոց Համազգային Շարժման]] հիմնադիր անդամ, նրա վարչության նախագահ։ [[1989]] թ. օգոստոսին ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։ Ջ. Մաժինյանի վստահված անձինք քրեական գործ են հարուցում Լ.Տեր-Պետրոսյանի և իր թիմի դեմ «ընտրությունների մասին օրենքի խախտումների» կապակցությամբ: Սակայն, Լ.Տեր-Պետրոսյանի Գերագույն խորհրդի նախագահ ընտրվելուց հետո Երևանի դատախազությունը դադարեցրեց քրեական գործը։
 
[[1990]] թ. հուլիսին Լևոն Տեր-Պետրոսյան դարձել է ԳԽ-ի նախագահության անդամ։ [[1990]] թ. մայիսն կրկին ընտրվել է [[Գերագույն խորհուրդ|Գերագույն խորհրդ]]իխորհրդի պատգամավոր, նույն թվականի օգոստոսի 4-ին՝ Գերագույն խորհրդի նախագահ։ Լևոն Տեր-Պետրոսյանը [[1991]]թ. հոկտեմբերի 16-ին ձայների ջախջախիչ մեծամասնությամբ (83, 4%) ընտրվել է [[Հայաստանի Հանրապետության նախագահ]]։ Նույն պաշտոնում վերընտրվել է նաև [[1996]] թ. սեպտեմբերի 22-ին։ Նա 1991-95-ին [[Բաբկեն Արարքցյան]]ի հետ համատեղ, ղեկավարել է [[ ԳԽ Սահմանադրական հանձնաժողով]]ըհանձնաժողովը, որի մշակած Սահմանադրության տեքստը արժանացել ԳԽ-ի հավանությանը և [[1995]] թ հուլիսի 5-ին ընդունվել համաժողովրդական հանրաքվեով։
 
Լևոն Տեր-Պետրոսյանը ազատական գաղափարախոսության կրող է։ Նա տեսականորեն հիմնավորել ու գործնականում կիրառել է քաղաքական մտածողության նոր արժեքային համակարգ և սկզբունքներ. մերժել է քաղաքական կողմնորոշման, մշտական բարեկամի և մշտական թշնամու գաղափարը, պետական անկախությունը համարել է ազգային գոյության, նրա ազատ զարգացման և ինքնապահպանման հիմնական գրավական, դրա իրականացման միջոցը։ Իրատես քաղաքականության, սեփական ուժերին համապատասխանող քայլերի ջատագով է։ Վճռականորեն պայքարել է ինչպես ազգի բացարձակացման, այնպես էլ նիհիլիզմի ու ճակատագրապաշտության տանող գաղափարախոսությունների դեմ։ Այս ամենը հեղաշրջում էին հայ քաղաքական մտքի ավանդական պատկերացումներում։