«Շոթա Ռուսթավելի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 31.
Ռուսթավելին դատապարտել է ստրկամտությունը՝ ընթերցողին անհաշտ պայքարի կոչելով չարիքի ու բռնության դեմ։ Նրա քաղաքական իդեալը թագավորական՝ կենտրոնացված իշխանությունն է ու կառավարման միապետական ձևը։ Ըստ նրա՝ միապետը պետք է լինի հզոր, լուսավորյալ, օրինապաշտ ու արդարադատ, որպիսիք պոեմում նրա սիրելի արքաներն ու թագաժառանգներն են։ Բանաստեղծը դատապարտել է միջպետական երկպառակությունները, դավաճանությունը, շահամոլությունը, իսկ սիրո, բարեկամության, հայրենասիրության ու մարդասիրության գաղափարները վեր է դասել ամեն ինչից։ Սերը համարել է երկրային և ազնվազարմ պարգև, կարևորել է նաև անհատի հոգևոր ազատությունը։
«Ընձենավորը» պոեմն աչքի է ընկնում բանաստեղծական խոսքի ռիթմով, գունեղ պատկերներով ու համեմատություններով, բանահյուսական պատկերավոր տարրերով, ասույթներով, որոնք տեղ են գտել վրաց ժողովրդի կյանքում: Եվ այս ամենը պոեմը դարձնում են ավելի գրավիչ ու դյուրին ընթերցվող։
Պոեմը գրված է 16-վանկանի բանաստեղծական չափով։
«Ընձենավորը» աչքի է ընկնում բանաստեղծական խոսքի գունեղ պատկերներով ու համեմատություններով, բանահյուսական պատկերավոր տարրերով, ասույթներով, ռիթմով, որոնք պոեմը դարձնում են ավելի գրավիչ ու դյուրին ընթերցվող։ Պոեմը գրված է 16-վանկանի բանաստեղծական չափով։
«Ընձենավորը» սյուժետային և կառուցվածքային որոշ նմանություններ ունի արևմտաեվրոպական ասպետական վեպերի ու միջնադարյան արևելյան էպիկառոմանտիկական պոեմների հետ։ Այն աչքի է ընկնում ազատախոհությամբ, զերծ է կրոնական կապանքներից։
Պոեմի առանձին հատվածներ հայերեն թարգմանվել են XIX դարում, իսկ ամբողջությամբ լույս է տեսել 1937 թ-ին՝ [[Գևորգ Ասատուր]]ի թարգմանությամբ։
Ռուսթավելու գործերից թարգմանել են նաև [[Վահան Տերյան]]ը, [[Հարություն Միրիմյան]]ը, [[Հովհաննես Կարայան]]ը և ուրիշներ։<br />
Ռուսթավելու կերպարին անդրադարձել է [[Հովհաննես Շիրազ]]ը «Ռուսթավցի Շոթան և Թամարը» (1957 թ.) պոեմում։
 
==«Ընձենավորի» գրչագրերը==
Տող 41 ⟶ 38՝
«Ընձենավորը» պոեմը մեզ հասել է հարյուրից ավելի գրչագրերով: Նման առատությունը բացատրվում է ստեղծագործության նկատմամբ եղած բացառիկ սիրով ու հետաքրքրությամբ: Տարբեր ձեռագրերի հիշատակարան-հավելագրություններին ծանոթանալիս տեղեկանում ենք, որ Ռուսթավելու պոեմը նույնիսկ իբրև օժիտ է տրվել, մանավանդ հասարակության բարձր խավերում: Դժբախտաբար 13-16-րդ դարերի որևէ ձեռագիր չի պահպանվել, իսկ առավել հնագույն ընդօրինակությունը կատարված է 1646 թվականին, որի հեղինակը Մամուկա ատենադպիր Թավքարաշվիլին է: Այս ձեռագիրը չափազանց հարուստ է մանրանկարչական նկարազարդումներով: Դրան նախորդող ժամանակներից հայտնաբերված են միայն մի քանի պատառիկներ, երբեմն՝ նույնիսկ տողեր՝ իբրև հավելագրություն: Կա պահպանված նաև երկու քառատող՝ արձանագրության տեսքով:
Պահպանված ձեռագրերը բաժանվում են երկու խմբի՝ հին կամ նախավախթանգյան խմբագրություն և վախթանգյան կամ ետվախթանգյան խմբագրություն: Բանը նրանում է, որ Թիֆլիսի 1712 թվականի հրատարակությունը, ինչպես ապացուցել են ակադեմիկոսներ Կ. Կեկելիձեն և Ա. Շանիձեն, ինքնատիպ քննական բնագրի տեսք ունի: Պահպանված հավաստի տեղեկություններով, 18-րդ դարում, Անտոն Ա կաթողիկոսի և այլոց նախաձեռնությամբ, վախթանգյան հրատարակության շատ օրինակներ ոչնչացվել են՝ իբրև վտանգավոր տարածում ունեցող աշխարհիկ ստեղծագործություն: Դեռևս 17-րդ դարում գիտեին, որ «Ընձենավորի» տեքստում կան ընդմիջարկություններ: Եվ գիտնականների առաջ լուրջ դժվարություններ է հարուցում ընդմիջարկություններով քառատողերի ու ամբողջական հատվածների բացահայտումը, քանի որ գրված են բուն Ռուսթավելու հանգով, իսկապես նրա նմանողությամբ: Նման պարագայում պոեմի նախնական տեսքի վերականգնումը խիստ դժվար է:
 
Պոեմի առանձին հատվածներ հայերեն թարգմանվել են XIX դարում, իսկ ամբողջությամբ լույս է տեսել 1937 թ-ին՝ [[Գևորգ Ասատուր]]ի թարգմանությամբ։
Ռուսթավելու գործերից թարգմանել են նաև [[Վահան Տերյան]]ը, [[Հարություն Միրիմյան]]ը, [[Հովհաննես Կարայան]]ը և ուրիշներ։<br />
Ռուսթավելու կերպարին անդրադարձել է [[Հովհաննես Շիրազ]]ը «Ռուսթավցի Շոթան և Թամարը» (1957 թ.) պոեմում։
 
Ռուսթավելու անունով կոչվել են Թբիլիսիի պետական ակադեմիական թատրոնը, թատերական և գրականության ինստիտուտները, պողոտա։ Նրա անունով սահմանվել է Վրաստանի պետական գրական բարձրագույն մրցանակ։ Ծննդյան 800-ամյակի առթիվ՝ 1966 թ-ին թողարկվել է ԽՍՀՄ փոստային նամականիշ։ Ռուսթավելու հուշարձանները կանգնեցված են Վրաստանի տարբեր վայրերում, նաև Ախալքալաքում (կիսանդրի)։<br />