«Շոթա Ռուսթավելի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 30.
Դրանից հետո Արաբիայի արքայի հանգիստը խախտվում է, նա ցանկանում է ամեն գնով իմանալ, թե ով էր այդ զորեղ երիտասարդը և ինչ վիշտ էր նրա հոգին մաշում: Եվ ավելի հարմար մարդ, քան Ավթանդիլն է, չի գտնում իր երկրում: Նրան էլ հանձնարարում է փնտրել, գտնել անծանոթին և իմանալ վշտի պատճառը: Իսկ Թինաթինը խոստանում է սպասել նրան, որքան էլ երկար ժամանակ պահանջվի: Եվ այսպես, Ավթանդիլը, սիրելիից բաժանվելու ցավը սրտում, սկսում է որոնել: Երկար դեգերումներից հետո, երբ հույսը կտրում է, հանկարծ անցորդներից տեղեկություն է իմանում ընձենավոր անծանոթի մասին և նոր հույսով լցված շարունակում փնտրել: Ի վերջո գտնում է նրա ապաստանը՝ մի խուլ անտառային քարայրի մեջ: Այստեղ նրան դիմավորում է մի կին, որը, պարզվում է, Հնդկաստանի արքայադուստր Նեստան-Դարեջանի աղախինն է: Նրանից իմանում է, որ Նեստանը, իմանալով, որ հայրը՝ Հնդկաստանի Փարսադան թագավորը, որոշել է դիվանագիտական հարցեր լուծելու համար իրեն ամուսնացնել Պարսկաստանի թագաժառանգի հետ, ըմբոստանում է և խնդրում իր սիրեցյալին, որ իշխան Տարիելն է, կանխել այդ առևտուրը: Սակայն հոր հրամանով Նեստանին նետում են մի ամրոց, որտեղից ինչ-որ կախարդանքով նրան փախցնում են անծանոթ մարդիկ: Եվ այժմ Տարիելը, ընձենի զգեստը հագին, թափառում է երկրե-երկիր՝ մի լուր իմանալու իր սիրեցյալի մասին, սակայն դեռևս ոչ մի տեղ Նեստանի մասին ոչինչ չեն լսել: Ավթանդիլը աղախնին ցանկություն է հայտնում՝ օգնելու Տարիելին, և նա պատրաստակամություն է հայտնում կազմակերպելու նրանց ծանոթությունը: Այսպիսով, երկու հերոսները ծանոթանում են, մտերմանում և Ավթանդիլն իր հերթին անցնում է որոնումների: Շուտով նա մի տեղ լուր է առնում Նեստանի մասին և շտապում ուրախացնել Տարիելին: Վերջինս, տեսնելով, որ իր երկար տարիների անհույս որոնումներն ընկերոջ շնորհիվ պսակվեցին առաջին հաջողությամբ, առավել մեծ սիրով ու հարգանքով է լցվում Ավթանդիլիլ հանդեպ և սկսում է հուսալ, որ շուտով կգտնեն Նեստան-Դարեջանին: Ընկերների որոնումներին է միանում նաև Ֆրիդոնը, որ այդ ընթացքում ծանոթացել էր Ավթանդիլի հետ, և ի վերջո գտնում են Նեստանին թաքցնելու վայրը, ազատում են նրան, Տարիելն ամուսնանում է նրա հետ, իսկ Ավթանդիլը շտապում է Արաբիա՝ ամուսնանալու Թինաթինի հետ:[[Պատկեր:RustaveliManuscript.jpg|մինի|150px|աջից|Մեկ էջ՝ «Ընձենավորը» պոեմի ձեռագրերից մեկից:]]
Ռուսթավելին դատապարտել է ստրկամտությունը՝ ընթերցողին անհաշտ պայքարի կոչելով չարիքի ու բռնության դեմ։ Նրա քաղաքական իդեալը թագավորական՝ կենտրոնացված իշխանությունն է ու կառավարման միապետական ձևը։ Ըստ նրա՝ միապետը պետք է լինի հզոր, լուսավորյալ, օրինապաշտ ու արդարադատ, որպիսիք պոեմում նրա սիրելի արքաներն ու թագաժառանգներն են։ Բանաստեղծը դատապարտել է միջպետական երկպառակությունները, դավաճանությունը, շահամոլությունը, իսկ սիրո, բարեկամության, հայրենասիրության ու մարդասիրության գաղափարները վեր է դասել ամեն ինչից։ Սերը համարել է երկրային և ազնվազարմ պարգև, կարևորել է նաև անհատի հոգևոր ազատությունը։
«Ընձենավորը» պոեմն աչքի է ընկնում բանաստեղծական խոսքի ռիթմով, գունեղ պատկերներով ու համեմատություններով, բանահյուսական պատկերավոր տարրերով, ասույթներով, որոնք տեղ են գտել վրաց ժողովրդի կյանքում, ռիթմով: Եվ այս ամենը պոեմը դարձնում են ավելի գրավիչ ու դյուրին ընթերցվող։
«Ընձենավորը» աչքի է ընկնում բանաստեղծական խոսքի գունեղ պատկերներով ու համեմատություններով, բանահյուսական պատկերավոր տարրերով, ասույթներով, ռիթմով, որոնք պոեմը դարձնում են ավելի գրավիչ ու դյուրին ընթերցվող։ Պոեմը գրված է 16-վանկանի բանաստեղծական չափով։
«Ընձենավորը» սյուժետային և կառուցվածքային որոշ նմանություններ ունի արևմտաեվրոպական ասպետական վեպերի ու միջնադարյան արևելյան էպիկառոմանտիկական պոեմների հետ։ Այն աչքի է ընկնում ազատախոհությամբ, զերծ է կրոնական կապանքներից։