«Շոթա Ռուսթավելի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 14.
==Տեղեկություններ՝ կյանքի մասին==
Ռուսթավելու ճշգրիտ կենսագրությունը դեռևս հնարավոր չէ մանրամասն շարադրել: Պահպանված տասնյակ ավանդությունները թեև որոշ չափով իրականությանը համապատասխանում են, սակայն դրանց վերաշարադրանքը հեռու է գիտական հարցերին պատասխան տալուց: Անունից կարող ենք հետևություն անել, որ ծնվել է Վրաստանի հարավ-արևմուտքում, մոտավորապես այնտեղ, ուր հիմա էլ Ռուսթավի կոչվող գյուղ կա: Հավանաբար այստեղ է անցել Շոթայի մանկությունը: Իսկ նրա «Ընձենավորը» պոեմի տեքստից կարելի է դատել, որ նա եղել է իր ժամանակի համար բարձր զարգացման տեր մարդ:
Վրաց ժողովուրդը սիրել և փայփայել է իր անվանի բանաստեղծի հիշատակը՝ հյուսելով բազմաթիվ ավանդություններ: Ռուսթավելու մասին առաջին սկզբնաղբյուրը իր իսկ պոեմի նախերգի 7-8-րդ տողերն են, որտեղ առաջին դեմքով պատմում է, որ ինքն է հանգերգել այս պոեմը («Ընձենավորը»): Սպասելի էր, որ [[Թամար թագուհի|Թամար թագուհու]] երկու պատմիչներից գոնե մեկը հիշատակած կլիներ Ռուսթավելուն, սակայն, դժբախտաբար, նրանք ոչ մի ակնարկով չեն խոսում բանաստեղծի մասին: XII-XIV դարերի վրացական աղբյուրներում մինչև այսօր Ռուսթավելուն վերաբերող որևէ տեղեկություն հայտնի չէ: Ոչ ոք չի կասկածում, որ Ռուսթավելին այդ դարերի ընթացքում չի դադարել հանրաճանաչ լինելուց, բայց մոնղոլական տիրապետության շրջանում կործանվեցին ոչ միայն տասնյակ քաղաք-ամրություններ, ավաններ ու գյուղեր, այլև հարյուրավոր ու հազարավոր գրչագիր մատյաններ, մտավոր մշակույթի բազմաթիվ հուշարձաններ: Վրաստանն ու Հայաստանը այս ավերածությունների մեջ անգամ կատարելապես բախտակից էին, թեև վրացական պետականությունը պահպանվեց: Ռուսթավելուն վերաբերող վկայությունների պակասը միայն և միայն այս հանգամանքով է բացատրվում: Ինչպես որ հայերս տեղեկություններ ունենք [[Հովհաննես Սարկավագ]]ի ու [[Հովհաննես Վանական]]ի «Պատմությունների» մասին, բայց մեզ չեն հասել, այդպես էլ բազմաթիվ վրացական աղբյուրներ են հիշվում, որոնց բնագրերը դեևս գիտությանն անհայտ են: Գուցե հետագայում հայտնաբերվի նման ձեռագրերից գոնե մեկը, որտեղ կլինեն տեղեկություններ վրացի մեծ բանաստեղծի մասին:
 
==Շոթա Ռուսթավելու անվան մասին==