«Ստեփանոս Սյունեցի»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
No edit summary
{{Անձ}}
'''Ստեփանոս Սյունեցի''' († [[հուլիսի 21]], 735 թ.). հայ միջնադարյան քերականագետ, թարգմանիչ, բանաստեղծ և երաժիշտ, նշանավոր մշակութային և եկեղեցական գործիչ, [[Սյունիք]]ի 22-րդ մետրոպոլիտ։
 
== Կրթություն ==
Հավանորեն ծնվել է 660-ական թվականներին։ Կրթվել ու մեծացել է Հայոց ոստան [[Դվին]]ում, քաղաքի ավագ քահանայի ընտանիքում։ Ուսանել է Դվինի հայոց կաթողիկոսարանում։ Այնուհետև բավական ժամանակ հոգևոր կրթություն է ստացել [[Գեղարքունիք|Գեղարքունյաց]] գավառի Մաքենեցոց վանքում՝ վանահայր Սողոմոնի մոտ, ապա, այն ժամանակ [[Հայաստան]]ում մեծ հռչակ վայելող Սյունյաց վարդապետարանում՝ Մովսես Քերթողի մոտ։ Հետագայում ուսումնառության նպատակով եղել է [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսում]], [[Աթենք]]ում և [[Հռոմ]]ում, սերտել է [[հունարեն]] և [[լատիներեն]] գրականություն և դպրություն, յուրացրել է երաժշտական արվեստը, խորացրել իր իմացությունը աստվածաբանության, մատենագրության մեջ։
 
== Հոգևոր և մշակութային գործունեություն ==
Դեռևս Կոստանդնուպոլիսում եռանդուն թարգմանչական գործունեություն է ծավալել՝ խորհրդատու և համագործակից ունենալով Դավիթ Հիպատ անունով հայ գիտնական իշխանին։ Վերադառնալով հայրենիք ծավալել է մշակութային լայն գործունեություն, կատարել է թարգմանություններ հունարենից, գրել ինքնուրույն աշխատություններ, մեկնություններ (որոնց թվում՝ Դիոնիսիոս Թրակացու «Արվեստ քերականության» հայտնի աշխատության մեկնաբանությունը), ճառեր, ինչպես նաև հոգևոր երգեր, շարականներ և կցորդներ։
 
[[734]] թ. ձեռնադրվել է Սյունիքի մետրոպոլիտ։ Մեկ տարի անց սպանվել է Եղեգյաց ձորագավառի Մոզ ավանի մոտ՝ իր կողմից հանդիմանության արժանացած մի անպարկեշտ կնոջ կողմից։ Ըստ ավանդության նրա մահից հետո [[Վայոց Ձոր]]ում քառասուն օր երկրաշարժ է եղել։
 
== Աշխատություններ ==
Ստեփանոս Սյունեցու թարգմանությամբ մեզ են հասել [[Դիոնիսիոս Արիոսպագացի|Դիոնիսիոս Արիոսպագացու]], [[Գրիգոր Նյուսացի|Գրիգոր Նյուսացու]], [[Նեմեսիոս Եմեսացի|Նեմեսիոս Եմեսացու]], [[Կյուրեղ Ալեքսանդրացի|Կյուրեղ Ալեքսանդրացու]], [[Գևորգ Պիսիդես]]ի, [[Մաքսիմոս Խոստովանող]]ի [[Աստվածաբանություն|աստվածաբանական]], մեկնաբանական և բնագիտական մեծարժեք աշխատությունները։ Բավական մեծաթիվ են եղել նաև նրա մեկնաբանական բնույթի գործերը։ Մեծ է Սյունեցու ներդրումը հոգևոր երգարվեստի, երաժշտության տեսության ու շարականագրության բնագավառում։ Նրան են պատկանում «Աւագ օրհնութեան» կանոնի շարականները։ Նրա հոգևոր երգերը տեղ են գտել Շարակնոց և Մանրուսմունք ժողովածուներում։
 
== Աղբյուրներ ==
* [[Ստեփանոս Օրբելյան]], «Պատմություն նահանգին Սիսական», գլուխ ԿԱ (31)
* [[Կիրակոս Գանձակեցի]], «Հայոց պատմություն»
* [[Մովսես Կաղանկատվացի]], «Աղվանից աշխարհի պատմություն», գիրք Գ, գլուխ 17-18
{{Հայկական գիր և գրականություն}}
{{Հայրաբանություն}}
171 870

edits