«Նվեր Սաֆարյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 35.
[[1915]] թ․ [[Մեծ եղեռն]]ի ժամանակ հորը կորցնելուց հետո մայրը երկու երեխաների հետ տեղափոխվում է [[Էջմիածին]], որտեղ և հիվանդությունից մահանում է [[1919]] թ․։ Մոր մահից հետո Նվերը հայտնվում է [[Օշական]]ի որբանոցում և 12 տարեկանից սկսած ստիպված էր իր մի կտոր հացը վաստակել սեփական քրտինքով։
 
Այնուհետ ընդունվում է [[Ալեքսանդր Մյասնիկյան]]ի անվան միացյալ զինվորական դպրոցը և ավարտում այն [[1927]] թ․, [[1940]] թվականին՝ Մ․ [[Ֆրունզե]]իՖրունզեի անվան ռազմական ակադեմիան։ [[1927]] թվականից եղել է Կ․ Ե․ [[Վորոշիլով]]իՎորոշիլովի անվան հայկական լեռնահրաձգային դիվիզիայի 3-րդ գնդի դասակի, [[1933]] թվականից՝ վաշտի հրամանատար, [[1940]] թվականին նշանակվել է [[Կիև]]յան հատուկ զինվորական օկրուգի 58-րդ դիվիզիայի 170-րդ գնդի շտաբի պետ։ [[Հայրենական մեծ պատերազմ]]ի սկզբին գերմանա-ֆաշիստական զավթիչների դեմ կռվել է սահմանամերձ [[ՆադվոռնայաՆադվորնայա (քաղաք, Ուկրաինա)|Նադվորնայա]] քաղաքի շրջանում։ [[1941]] թվականի հոկտեմբերին նշանակվելով 218-րդ հրաձգային դիվիզիայի 658-րդ գնդի շտաբի պետ (նոյեմբերին՝ հրամանատար), այնուհետև մասնակցել է [[ուկրաինա]]կան [[Դնեպրոպետրովսկ]], [[Ստալինո]] քաղաքների պաշտպանությանը, աչքի ընկել հատկապես [[Վորոշիլովգրադ]]ի շրջանում մղված մարտերում։ [[1942]] թվականի հունիսի 15-ից եղել է 295-րդ դիվիզիայի հրամանատարը, մարտնչել [[Կովկաս]]ի պաշտպանների շարքերում։
 
Նվեր Սաֆարյանի անունն անխզելիորեն կապված է հայկական [[89-րդ Հայկական հրաձգային դիվիզիա|89-րդ (հետագայում՝ Թամանյան) դիվիզիայի]] հետ, որի հրամանատարությունը [[1943]] թվականի [[փետրվարի 13]]-ին ստանձնելուց հետո, սեպտեմբերից մասնակցել է [[Նովորոսիյսկոե (գյուղ, Ալթայսկի շրջան)|Նովոռոսիյսկ]]ի, Թամանի թերակղզու, [[1944]] թվականի ապրիլից՝ [[Կերչ]]ի և [[Սևաստոպոլ]]ի, այնուհետև՝ [[Լեհաստան]]ի ազատագրմանը, [[1945]] թվականի ապրիլին՝ [[Ֆրանկֆուրտ]]ի, ապա նաև [[Բեռլինի ճակատամարտ|Բեռլինի գրավմանը]]։ Դիվիզիան հրատարակում էր իր «Կարմիր մարտիկ» հայալեզու թերթը։
 
[[Բեռլինի ճակատամարտ|Բեռլինի գրավումը]] դիվիզիան նշել է Ռեյխստագի[[Ռայխստագ]]ի մատույցներում հայկական [[Քոչարի]] հաղթական պարով։
 
[[1949]]-ին թվականին վատառողջության պատճառով զորացրվել է։
 
Նրա անունով են կոչվում [[Երևան]]ի թիվ 164 դպրոցը <ref>[http://www.yerevan.am/1-270-270.html Նվեր Սաֆարյանի անվան թիվ 164 դպրոց]<br>
Նվեր Սաֆարյանի անվան թիվ 164 դպրոցը հիմնադրվել է 1973թ.: Հայրենական մեծ պատերազմի ականավոր զորավարի անունով կոչվել է 2005 թ.: Գտնվում է Նոր Նորք վարչական շրջանում` 2-րդ զանգվածի Վ.Վահան Թոթովենցի 7 հասցեում։</ref> և [[Երևան]]ի Սաֆարյան փողոցը <ref>[http://am.geoview.info/safaryan_p%CA%BBogoc%CA%BB,83709250w# Սաֆարյան փողոց — am.geoview.info]<br>Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 1-ին և 3-րդ զանգվածների միջև։ Սկսվում է Գայի անվան պողոտայից և ունի 390 մ երկարություն։</ref>։ Նվեր Սաֆարյանի անձնական իրերն ու զինվորական արտահագուստը ցուցադրված են [[ՀՀ Պաշտպանության նախարարություն|ՀՀ Պաշտպանության նախարարության]] Ռազմապատմական և [[Հայաստանի պատմության թանգարան]]ներում։ [[1975]] թ․ նկարահանվել է «Նվեր Սաֆարյան» փաստավավերագրական ֆիլմը <ref>[http://www.arm-cinema.am/am/aboutus/1260.html Նվեր Սաֆարյան, փաստավավերագրական ֆիլմ, ԵՓՖՍ, 1975 թ․]<br>Թամանյան դիվիզիայի լեգենդար հրամանատար, գեներալ Նվեր Սաֆարյանի մասին։ Կյանքի վերջին նկարահանումները։ 1975 թ.։ Երևանի Փաստավավերագրական ֆիլմերի ստուդիա, 10 րոպե (274 մ), սև/սպիտակ։ Սցենարի հեղինակ Վ. Բալայան, ռեժիսոր Ս. Փոշոտյան, օպերատոր Բ. Հովսեփյան։</ref>, որում ներկայացված են նրա անցած ուղին և կյանքի վերջին տարիների դրվագները։
 
== Ծանոթագրություններ ==