«Շոթա Ռուսթավելի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 19.
==Շոթա Ռուսթավելու անվան մասին==
[[Պատկեր:Shota Rustaveli.jpg|մինի|ձախից|Շոթա Ռուսթավելիի որմնանկարը՝ [[Երուսաղեմ]]ի վրացական Սուրբ Խաչ վանքում:]]
Ռուսթավելի կոչվելու համար պոեմի հեղինակը կամ ծնունդով պիտի Ռուսթավից լիներ, կամ Ռուսթավ տեղանքի (բերդի կամ քաղաքի) տիրակալը, կամ էլ Ռուսթավի եպիսկոպոսը: Շոթա անվան մասին այնքան էլ տեղեկություն չունենք: Ի դեպ, այն համապատասխանում է հայերենում տարածված Աշոտ անվանը: Առաջին անգամ նրան լրիվ՝ Շոթա Ռուսթավելի անվամբ հիշատակում է XVII դարի բանաստեղծ-արքա [[Թեյմուրազ I (Կախեթի արքա)|Թեյմուրազ Ա-ն]]: Դրանից հետո ամենուր հանրահայտ է, որ Ռուսթավելու անունը Շոթա է: Թեպետ և վկայությունը ուշ շրջանի է, բայց, անշուշտ, վստահելի է, որովհետև առանց ձեռքին որևէ աղբյուր ունենալու թագավոր-բանաստեղծը նրան այդպես չէր կոչի: Եթե այս ամենին էլ գումարենք ժողովրդական դարեդար պահպանված ավանդությունը, ապա մեկընդմիշտ պարզ է, որ «Ընձենավորի» հեղինակի լրիվ անունը Շոթա Ռուսթավելի է: Բացի դրանից, XII-XIV դարերի վրաց բազմաթիվ ձեռագրերում հիշատակվաշ են Շոթա անունը կրող բազմաթիվ անձինք, ինչը վկայում է, որ այդ շրջանում այն շատ տարածված անուն է եղել: Դրանցից մեկը Շոթա ՄեճուրճլեթուխոցեսնՄեճուրճլեթուխուցեսն է (գանձապետ - գանձարանապետ, վկայված Երուսաղեմի վրաց Սուրբ Խաչ վանքի «Հոգոց գրքում», XIII դարում): 1902 թվականին [[Նիկողայոս Մառ]]ը Երուսաղեմում հայտնաբերեց և 1914 թվականին հրատարակեց Երուսաղեմի Սուրբ Խաչ վանքի «Աղապ»-ը (բառացի՝ Քոթուկ), ուր գրված է. «Նույն երկուշաբթի աղապ (= պատարագ) Շոթա ՄեճուրճլեթուխոցեսիՄեճուրճլեթուխուցեսի: Ով փոխի՝ փոխյալ լինի քրիստոնեից հավատից»: Վրացագետ Է. Մետրեվելին Շոթա ՄեճուրճլեթուխոցեսիՄեճուրճլեթուխուցեսի հիշատակագրումը վերագրում է XII-XIII դարերի միջոցին՝ ըստ գրչության: Քանի որ «Աղապ»-ում հիշվող Գրիգոր Դրանդելին իսկապես նույնանում է վանքում պատկերված Գաբրիել Դրանդելու հետ (XIII-XIV դարերի արանքում), նշանակում է Շոթա ՄեճուրճլեթուխոցեսնՄեճուրճլեթուխուցեսն էլ պիտի նույնանա սյան վրա պատկերված Շոթա Ռուսթավելուն: Այս որմնանկարը, պահպանված տեսքով, XVI-XVII դարերի գործ է՝ այսպիսի մակագրությամբ. «սույն (կարելի է կարդալ նաև սույնը) նկարել տվող (նաև՝ նկարող) Շոթային (նաև՝ Շոթայի) ողորմի Աստված: Ամեն: Ռուսթավելի»: Մակագրությունը, ինչպես երևում է, հստակ չէ, հավանաբար գրված Ն. Չոլողաշվիլու վանահայրության օրոք (1643-1649 թթ.): Քանի որ վանքի պատերին պատկերված են նշանավոր նվիրատուները, որոնց մասին խոսվում է «Հոգոց գրքում», ուրեմն Շոթա ՄեճուրճլեթուխոցեսնՄեճուրճլեթուխուցեսն էլ որմնապատկերի մակագրության նույն Շոթա Ռուսթավելի է:
 
== «Ընձենավորը» ==