«Սերբիայի գիտությունների և արվեստի ակադեմիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Սերբիայի գիտությունների և արվեստի ակադեմիա''' ({{lang-sr|''Српска академија наука и уметности, САНУ''}}...»:
(Տարբերություն չկա)

16:02, 24 Մարտի 2016-ի տարբերակ

Սերբիայի գիտությունների և արվեստի ակադեմիա (սերբ.՝ Српска академија наука и уметности, САНУ), Սերբիայի բարձրագույն գիտական և լուսավորչական ամենաակնառու ակադեմիական հաստատությունը՝ հիմնադրված 1841 թվականին։ Սերբիայի գիտությունների թագավորական ակադեմիա անունով գոյություն է ունեցել 1886 թվականին հիմնադրումից մինչև 1947 թվականը, երբ ստացավ Սերբիայի գիտությունների ակադեմիա անվանումը։ 1960 թվականին օրենքով հաստատվել է այժմյան անունը (հապավումը՝ ՍԱՆՈՒ)։

Ակադեմիայի կազմում եղել են Իոսիֆ Պանչիչը, Յովան Ցվիիչը, Ստոյան Նովակովիչը, Բրանիսլավ Պետրոնիևիչը, Միխայլո Պուպինը, Նիկոլա Տեսլան, Միլուտին Միլանկովիչը, Միխայլո Պետրովիչ-Ալասը, Բոգդան Գավրիլովիչը, Իվո Անդրիչը, Դանիլո Կիշը և սերբական ու այլ ծագմամբ բազմաթիվ այլ գիտնականներ ու արվեստագետներ։

Պատմություն

Նախորդներ

Սերբիայի գիտությունների թագավորական ակադեմիան (սերբ.՝ Српска краљевска академија) Սերբական գիտական միության (Српско учено друштво) հետնորդն էր, որի հետ միավորվել է 1892 թվականին և ընդունել նրա անդամներին որպես սեփական սովորական կամ պատվավոր անդամների։ Նույնը տեղի էր ունեցել նաև մի քանի տասնամյակ առաջ, երբ Սերբական գիտական միությունը 1864 թվականի հուլիսի 29-ին զբաղեցրեց Սերբիայի կրթության միությանը (Друштво српске словесности)` Սերբիայի Իշխանության առաջին ուսումնական միությունը՝ հիմնադրված 1841 թվականի նոյեմբերի 7-ին։

1864 թվականին Միությունն ընտրեց իր կազմը միջազգային հեղափոխական գործիչներից՝ Ջուզեպպե Գարիբալդի, Նիկոլայ Չեռնիշևսկի և Ալեքսանդր Գերցեն, սակայն արագորեն լուծարվեց արքայազն Միխայիլ Օբրենովիչի պահպանողական կառավարության գործողությունների պատճառով։

Սերբիայի թագավորական ակադեմիայի հիմնադրում