«Շիրակավան (մայրաքաղաք)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 5.
Հնում մտնում էր [[Մեծ Հայք]]ի [[Այրարատ]] նահանգի [[Շիրակ (գավառ)|Շիրակ]] գավառի մեջ։ Շիրակ գավառի հետ միասին Երազգավորսը նույնպես սկզբում՝ III—VIII դարերում, պատկանում էր Կամսարական նախարարական տանը, իսկ դրանից հետո՝ Բագրատունիներին։ Հայ մատենագրության մեջ Երազգավորսի մասին առաջին հիշատակությունը վերաբերում է VII դարին։ Սմբատ I Բագրատունի թագավորը (890— 914), որ հաջորդել էր Աշոտ 1-ինին, արքայական աթոռը 890 թվականին [[Բագարան]]ից տեղափոխել է այնտեղ և Երազգավորսը նրա ու Աշոտ 2-րդի (914 — 928) օրոք՝ 890 — 928թթ., եղել է Բագրատունիների թագավորության մայրաքաղաքը։ Սկզբում այն հայտնի էր Երազգավորս, իսկ հետագայում՝ Շիրակավան անունով։
 
Երազգավորսն ունեցել է իր բերդը, որը շրջափակված է եղել պաշտպանական պարիսպներով։ Գյուղաքաղաքի ամենահայտնի կառույցը, սակայն, ս. Փրկիչ կամ Ամենափրկիչ տաճարն էր, որ կառուցել էր [[Սմբատ Ա Բագրատունի|Սմբատ Ա]] թագավորը 897 թվականին և այդ եկեղեցում էլ ինքը Գևորգ կաթողիկոսի ձեռքով օծվել Հայոց թագավոր։ Եկեղեցին ուներ բարձր գմբեթ և ամբողջովին կառուցված էր սրբատաշ քարերով։ Տաճարը XX դարի սկզբին կիսակործան էր, իսկ այժմ փաստորեն կանգուն է միայն մի պատը, այն էլ ոչ լրիվ, իսկ մյուս պատերը, տանիքը և գմբեթը վերածվել են ավերակների կույտի։
 
== Տես նաև ==