«Նախաճաշ խոտի վրա (Մանե)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: կետադրություն և բացատներ, փոխարինվեց: է,ո → է, ո oգտվելով ԱՎԲ
Տող 14.
Նկարի անունը նախապես «Լոգանք» ({{lang-fr|Le bain}}) էր։ Նկարը նախատեսված էր Փարիզի սալոնում ցուցադրվելու համար, բայց 3000 այլ նկարների հետ ժյուրին այս նկարը չթողեց, որ մասնակցի ցուցահանդեսին։ Բոլոր այս նկարները ցուցադրվել են [[Նապոլեոն III]]-ի միջամտությամբ բացված այսպես կոչված՝ [[Մերժվածների սալոն]]ում։
 
Նկարի սյուժեի ընտրությունը՝ բնության գրկում երկու լրիվ հագնված տղամարդ մերկ կնոջ հետ, հասարակության կողմից չըմբռնելըվեցչըմբռնվեց և նկարի հեղինակին դեկադենտության և անճաշակության մեջ մեղադրելու առիթ տվեց։ Դիտողները վրդովվել էին ոչ միայն սյուժեից, այլ նրանից, որ մերկ կինը ուղղակի նայում էր հանդիսատեսին։ Վրդովմունքի առարկա էր նաև այն, որ կերպարները ճանաչելի էին՝ կինը Վիկտորիա Մյորանն էր ({{lang-fr|''Victorine Meurent''}}), տղամարդկանցից մեկը Մանեի եղբայր Գյուստավն էր, իսկ երկրորդը` նկարչի ապագա աներորդի Ֆերդինանդ Լեենհոֆը ({{lang-fr|''Ferdinand Leenhoff''}})։ Տղամարդիկ հագնված էին դենդիի նման։ Նկարում նրանք այնպես են տարված զրույցով, որ չեն նկատում կանանց։ Նրանց առաջ փռված է կանացի հագուստ, մրգերով զամբյուղ և կլոր հաց։ Ետին պլանում թեթև շորերով մի կին լողանում է գետում։ Նա առաջին պլանում նստածների համեմատությամբ խոշոր է նայվում։ Նկարի հետին պլանը խորություն չունի, տպավորություն է ստեղծվում, որ որ գործողությունը նկարված է, ոչ թե բնության մեջ, այլ ստուդիայում։ Այդ տպավորությունը շեշտում է համարյա ստվեր չգցող լուսավորությունը։
[[Պատկեր:Marcantonio_Raimondi_-_The_Judgment_of_Paris_-_WGA18981.jpg|thumb|300x300px| «Պարիսի դատը», 1510-1520]]