«Հոգեբանական մանիպուլյացիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 19.
* '''բացասական ամրապնդում''' — որպես պարգև` խնդրից կամ տհաճ իրադրությունից ազատում,
* '''անկայուն կամ մասնակի ամրապնդում''' — կարող է ստեղծել վախի և կասկածի մթնոլորտ,
* '''պատիժ''' — կշտամբանք, սպառնալիք, հուզական սպառնալիք, մեղքի զգացումի ներշնչում զոհի կերպար,
* '''տրավմատիկ մեկանգամյա փորձ''' — խոսքային վիրավորանք, զայրույթ կամ այլ վախեցնող վարքագիծ առավելություն ստանալու նպատակով:
 
=== Սայմոնի մոտեցում ===
Սայմոնն առանձնացրել է դիմացինի վրա ներգործելու հետևյալ մեթոդները<ref name="simon" />.
 
* '''սուտ''' — դժվար է բացահայտել` արդյոք դիմացինը ստում է, թե ոչ, իսկ երբեմն էլ ճշմարտությունը կարող է բացահայտվել շատ ուշ,
* '''կեղծիք լռելու միջոցով''' — խաբելու մեղմ եղանակ, որի դեպքում թաքցվում է ճշմարտության հիմնական մասը, սա նաև օգտագործվում է ինչ-որ բան քարոզելու ժամանակ,
* '''ժխտում''' — մանիպուլյատորը հրաժարվում է ընդունել, որ ինչ-որ բան սխալ է արել,
* '''ռացիոնալիզացիա''' — մանիպուլյատորն արդարացնում է իր վարքագիծը,
* '''մինիմիզացիա''' — ժխտման տեսակ է ռացիոնալիզացիայի հետ համատեղ. մանիպուլյատորը հաստատում է, որ իր վարքագիծը վտանգավոր չէ, օրինակ` կատակ է,
* '''ընտրողական անուշադրություն''' կամ '''ընտրողական ուշադրություն''' — մանիպուլյատորը հրաժարվում է ուշադրություն դարձնել ինչ-որ բանի վրա, որը կարող է խախտել իր ծրագրերը` ասելով, որ չի ցանկանում դա լսել,
* '''շեղում''' — մանիպուլյատորը հարցերին չի պատասխանում կոնկրետ, դրա փոխարեն փոխում է խոսակցության թեման,
* '''թաքնված ահաբեկում''' — մանիպուլյատորը ստիպում է զոհին պաշտպանվել` օգտագործելով անուղղակի սպառնալիքներ,
* '''կեղծ մեղք''' — մանիպուլյատորը ակնարկում է զոհին, որ վերջինս բավականաչափ ուշադիր չէ, եսասեր է կամ թեթևամիտ,
* '''ամոթ''' — մանիպուլյատորը օգտագործում է [[Սարկազմ|սարկազմ]], վիրավորական խոսքեր կամ դեմքի խիստ արտահայտություն զոհի մեջ վախ և անինքնավստահություն առաջացնելու նպատակով,
* '''զոհի դեր''' («ես դժբախտ եմ») — մանիպուլյատորն իրեն ներկայացնում է որպես հանգամանքների կամ որևէ մեկի վարքագծի զոհ, որպեսզի հասնի իր նպատակին <ref>См. напр. ''Одинцова М. А.'' Многоликость «жертвы» или немного о Великой манипуляции (Система работы, диагностика, тренинги).— М.: Флинта, 2010.— 256 с.— ISBN 978-5-9765-0855-2</ref>,
* '''ենթակայի դեր''' — մանիպուլյատորը թաքցնում է իր ձգտումները ավելի վեհ գործին ծառայելու դիմակի տակ,
* '''գայթակղում''' — օգտագործում է խրախուսանք, շողոքորթում կամ բացեիբաց պաշտպանում է զոհին, որպեսզի արժանանա նրա վստահությանը,
* '''անմեղության ձևացում''' — մանիպուլյատորը փորձում է համոզել, որ ինքը չի արել այն, ինչում իրեն մեղադրում են,
* '''շփոթմունքի ձևացում''' — փորձում է ձևացնել, թե չի հասկանում` ինչի մասին է խոսվում,
* '''զայրույթ''' — մանիպուլյատորը զայրանում է զոհին իրեն ենթարկեցնելու նպատակով: