«Փոփոխական աստղեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Աստղեր ՀոթՔաթ գործիքով
No edit summary
Տող 1.
'''Փոփոխական աստղեր''' [[աստղ]]եր, որոնց տեսանելի պայծառությունը փոփոխվում է ժամանակի ընթացքում։ Հայտնի Փոփոխական աստղերի թիվն այժմ անցնում է 30000-ից ([[1986]])։ Ցուրաքանչյուր համաստեղության սահմաններում Փոփոխական աստղերը նշանակում են լատինական տառերով՝ R-ից մինչև Z (օրինակ, T [[Ցուլ]]ի կամ RR Քնարի) կամ էլ աստղի համարի և համաստեղության անվանման հետ գրվող V տառով (օրինակ, v [[1057]] Կարապի)։ Ըստ պայծառության փոփոխությունների պատճառի տարբերում են խավարուն և ֆիզիկական Փոփոխական աստղեր։ Խավարուն Փոփոխական աստղեր սեղմ կրկնակի աաողերաստղեր են, որոնց պայ– ծառության փոփոխությունները թվացող են և առաջանում են բաղսդրիչ աստղերի պարբերական խավարումների հետևանքով։ Ֆիզիկական Փոփոխական աստղերի պայծառությունը փովւոխվում է դրանց մթնոլորտում կամ ավելի խոր շերտերում տեղի ունեցող ֆիզիկական երևույթների հետևանքով։ Տարբերում են պարբերական (բաբախող) և [[պայթուն]]ային (էրուպտիվ) փոփոխական աստղեր։ Պարբերական Փոփոխական աստղերի պայծառությունը փոփոխվում է պարբերաբար, իսկ պայթունային Փոփոխական աստղերինը՝ անկանոն կերպով՝ անընդհատ կամ ժամանակ առ ժամանակ տեղի ունեցող բռնկումների ձևով։ Պարբերական Փոփոխական աստղերից են․ ցեֆեիդները (Ց Ցեֆեոսի տիպի), որոնց պայծառությունը Փոփոխվում է 1–2 աստղային մեծության չափով (պարբերությունը՝ 1–45 օր), RR Քնարի տիպի աստղերը, որոնց պայծառությունը փոփոխվում է 0,․5–1,5 աստղային մեծության չափով (պսրբերությունը՝ 1,2 օրից ոչ ավելի), երկար պարբերական փոփոխականները (0 Կետի տիպի), որոնց պայծառությունը փոփոխվոմ է մինչև 10 աստղային մեծության չափով (պարբերությունը՝ 80–700 օր) են։ Պայթունային Փոփոխական աստղերից նոր, գերնոր, նորանման, RW Կառավարի տիպի (կամ T Ցուլի տիպի), բռնկվող (UV Կետի տիպի) և այլ աստղեր։ Փոփոխական աստղերի ուսումնասիրությունը կարևոր է աստղերի ֆիզիկայի և էվոլյուցիայի խնդիրների լուծման համար։ Աստղասփյուռների հայտնագործումից հետո հաստատվեց, որ ֆիզիկական անկայունությունը, որի հետևանքով ի հայտ է գալիս աստղերի պայծառության փոփոխությունը, օրինաչափ փուլ է աստղերի էվոլյուցիայում։ Պարզվեց, որ անկանոն Փոփոխական աստղերի մեծ մասը, որոնց համար բնորոշ է ֆիզիկական․ անկայունությունը, գտնվում են էվոլյուցիայի վաղ փուլում։ Օրինակ, T Ցուլի տիպի աստղերը և դրանց նմանվող օբյեկտները ([[Ֆուորն]]եր, Հերբիգ–Արոյի օբյեկտներ են) կազմում են T-աստղասփյուռների բնորոշ բնակչություն, այսինքն՝ ներկայացնում են աստղերի էվոլյուցիայի վաղ փուլեր։ T Ցուլի տիպի աստղերի պայծառությունը փոփոխվում է անկանոն ձևով՝ գրեթե անընդհատ։ Դրանք, սովորաբար, պատկանում են աստղերի ուշ սպեկտրային տիպերին։ Այդ աստղերի սպեկտրներում դիտվում են պայծառ գծեր, որոնք վկայում են դրանց շուրջը [[գազ]]ային թաղանթների գոյության մասին։ Այդ թաղանթները, որտեղ և առաջանում են պայծառ սպեկտրային գծերը, T Ցուլի տիպի աստղերի մակերևույթներից նյութի արտահոսքի հետևանք են։ Աստղերի էվոլյուցիայի T Ցուլի փուլին հաջորդում է բռնկվող աստղերի փուլը։ Այդ փուլում աստղի կարևորագույն հատկությունը ժամանակ առ ժամանակ բռնկվելու ունակությունն է։ Բռնկման ժամանակ աստղի ճառագայթման հզորությունը (պայծառությունը) անակնկալ կերպով և շատ արագ աճում է, այնուհետև դանդաղ վերադառնում նախկին մակարդակին։ Բռնկվող աստղերի սպեկտրներում դիտվում են թույլ պայծառ գծեր, որոնք ուժեղանում են բռնկումների պահերին։ T Ցուլի տիպի և բռնկվող աստղերի էվոլյուցիոն փուլերը վերադրվում են ժամանակի առումով, այդ շրջանում T Ցուլի տիպի աստղը միաժամանակ ցուցաբերում է բռնկվող աստղի հատկություններ։ T Ցուլի տիպի և բռնկվող աստղերի ուսումնասիրությունը կարևոր է նաև դրանցում տեղի ունեցող և անկայունությունը պայմանավորող երևույթների բնույթն ուսումնասիրելու համար։ T [[Ցուլ]]ի տիպի և բռնկվող աստղերի վերաբերյալ շատ արդյունքներ ստացվել են Բյուրականի աստղադիտարանում։ Փոփոխական աստղերի ուսումնասիրությունը նպաստում է [[Տիեզերք]]ի և Գալակտիկայի կառուցվածքի բացահայտմանը։ Օրինակ, ցեֆեիդների պայծառությունը փոփոխվում է խիստ պարբերական ձևով։ Աստղի պայծառության Փոփոխության պարբերությունն աճում է լուսատվության հետ։ Ելնելով այդ օրինաչափությունից՝ որոշում են այն աստղային համակարգերի հեռավորությունները, որտեղ դիտվում են ցեֆեիդներ, հետևաբար նաև այդ համակարգերի բաշխումը [[Գալակտիկա]]յում կամ տարածության մեջ։
 
{{ՀՍՀ}}