«Խանութ գլխավոր փողոցում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 10.
 
Քաղաքի հրեական համայնքը որոշում է Տոնոյին վճարել որոշակի գումար, միայն թե նա չհրաժարվի խանութից, քանի որ հակառակ դեպքում այն կարող է բաժին ընկնել ավելի դաժան սեփականատիրոջ, ով կվռնդի պառավ կնոջը: Տոնոն համաձայնում է սկսում ամեն օր գնալ խանութ, որտեղ օգնում է Լաուտմանին: Կնոջը նա պատմում է, թե խանութում գործերը լավ են գնում, և կինն էլ հավատում է, որ շուտով կհարստանան:
 
Սակայն դա տևում է մի կարճ ժամանակ, և շուտով հրաման է տրվում, որ հրաները վերաբնակեցվեն հատուկ տարածքներում: Տոնոն հասկանում է, որ հրեական համայնքն այլևս չի վճարի իրեն, և իր խաբեությունը կբացահայտվի: Հուսահատության պահին Տոնոն որոշում է թաքցնել կնոջը, իսկ վերջինս էլ, չհասկանալով, թե ինչ է կատարվում, աղմուկ է բարձրացնում: Փորձելով լռեցնել պառավ Լաուտմանին՝ Տոնոն անզգուշաբար հրում է նրան աստիճաններից: Լաուտմանը մահանում է: Հասկանալով, թե ինչ է սպասվում իրեն, Բրտկոն որոշում է ինքնասպան լինել: Նա փակում է խանութը, բարձրանում աթոռի վրա և պարանից օղակ անում:
 
== Ծանոթագրություններ ==