«Խանութ գլխավոր փողոցում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 8.
== Սյուժե ==
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ Սլովակիայում ծավալվում է արիականացման գործը, սլովակ ատաղձագործ Տոնո Բրտկոյի քենակալը նրան է հանձնում ծեր հրեա կնոջ՝ Ռոզալիա Լաուտմանի խանութը, որտեղ նա կոճակներ էր վաճառում: Տոնոյի կինը հույս ունի, որ խանութը մեծ շահույթ կբերի, և իրենք շուտով կհարստանան: Սակայն Տոնոն շատ լավ է հասկանում, որ դա բոլորովին աղքատ խանութ է, և ոչ մի շահույթ էլ չի բերի: Այնուամենայնիվ, նա կնոջը ոչինչ չի ասում՝ վախենալով նրա կատաղի բնավորությունից: Միաժամանակ նա չգիտի, թե ինչպես բացատրի պառավ Լաուտմանին, որ հիմա ինքն է նրա խանութի սեփականատերը:
 
Քաղաքի հրեական համայնքը որոշում է Տոնոյին վճարել որոշակի գումար, միայն թե նա չհրաժարվի խանութից, քանի որ հակառակ դեպքում այն կարող է բաժին ընկնել ավելի դաժան սեփականատիրոջ, ով կվռնդի պառավ կնոջը: Տոնոն համաձայնում է սկսում ամեն օր գնալ խանութ, որտեղ օգնում է Լաուտմանին: Կնոջը նա պատմում է, թե խանութում գործերը լավ են գնում, և կինն էլ հավատում է, որ շուտով կհարստանան:
 
== Ծանոթագրություններ ==