«Ծատուր Աղայան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 27.
'''Ծատուր Պավելի Աղայան''' ([[1912]], [[հունվարի 12]], [[Փիփ]] - [[1982]], [[դեկտեմբերի 3]], [[Երևան]]) , [[Պատմություն|պատմաբան]]։ Պատմական գիտությունների դոկտոր ([[1948]]), [[պրոֆեսոր]], [[ՀՀ ԳԱԱ]] [[ակադեմիկոս]] ([[1968]], թղթակից անդամ [[1950]]-ից)։
== Կենսագրություն ==
Ծատուր Աղայանը ծնվել է երկրագործի ընտանիքում: 1917 թվականին Աղայանների ընտանիքը տեղափոխվել է [[Շամխոր|Շամխորի]] շրջանի [[Գոլիցինո]] (այժմ` [[Մարտունի]]) գյուղը և այնտեղ բնակություն հաստատել: 1930 թվականին ավարտելով [[Գյանջա|Գյանջայի]] (այժմ` [[Կիրովաբադ]]) մանկավարժական տեխնիկումը, մանկավարժական աշխատանքի է անցել Շամխորի շրջանի Մարտունի, [[Ջաղիր]] և [[Չարդախլու]] գյուղերի դպրոցներում որպես ուսուցիչ և ուսմասվար:
 
Ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտը ([[1936]], էքստեռն), Մոսկվայի Ն. Չեռնիշևսկու անվան պատմափիլիսոփայան ինստիտուտը ([[1938]])։
[[1954]]-[[1961]]թթ. և [[1977]]-[[1979]] թթ.` ՀԽՍՀ ԳԱ Պատմության ինստիտուտի նոր պատմության բաժնի վարիչ, [[1949]]-[[1952]] թթ. և [[1969]]-[[1973]] թթ.` ՀԽՍՀ ԳԱ հասարակական գիտությունների «Տեղեկագրի» ([[1966]]-ից՝ «Լրաբեր») խմբագիր, [[1951]]-[[1954]] թթ.` ՀԿԿ կենտկոմի գիտության և մշակույթի բաժնի վարիչ, [[1961]]-[[1968]] թթ.` ԽՄԿԿ կենտկոմին առընթեր ՄԼԻ հայկական մասնաճյուղի տնօրեն, [[1968]]-[[1977]] թթ.` ՀԽՍՀ ԳԱ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, [[1979]]-[[1982]] թթ.` ԵՊՀ ԽՄԿԿ պատմության ամբիոնի վարիչ։ [[1963]]-[[1971]] թթ. եղել է ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր<ref>{{cite book|author=|title=Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005}}</ref>։
 
== Գործունեություն ==
Աղայանի աշխատությունները հիմնականում վերաբերում են [[Անդրկովկաս]]ում և [[Հայաստան]]ում հեղափոխական շարժմանը, հայ-ռուսական հարաբերություններին, Հայաստանում խորհրդային կարգերի հաստատմանը։