«Ռուանդա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Պատմություն: clean up, փոխարինվեց: թթվականին → թվականներին oգտվելով ԱՎԲ
Տող 62.
Ռուանդան երկար տարիներ եղել է [[Գերմանիա|գերմանական]], ապա՝ [[բելգիա]]կան գաղութ։ [[1918]] թվականին [[Ազգերի լիգա]]յի որոշմամբ դարձել է Բելգիայի պրոտեկտորատ։ [[1960]] թվականին լուծարվել է թութսիների միապետությունը, իսկ [[1962]] թվականի [[հուլիսի 1]]-ին ձեռք է բերել անկախություն։
 
Անկախության առաջին տարիներին ([[1963]]–[[1965]]) Ռուանդայում սրվեցին հարաբերությունները բնիկ հուտու և թութսի էթնիկ խմբերի միջև, և տեղի ունեցան [[արյուն]]ահեղ ընդհարումներ։ [[1973]] թվականի [[հուլիս]]ին ռազմական հեղաշրջման հետևանքով թութսիների նկատմամբ վարվող քաղաքականությունը խստացվեց, և նրանց զգալի մասը տարագրվեց [[Ուգանդա]]։ Այնտեղ ձևավորվեց [[Ռուանդայի հայրենասիրական ճակատ]]ը (ՌՀՃ), որն արտաքին քաղաքականության մեջ կողմնորոշվեց դեպի [[ԱՄՆ]] և [[Մեծ Բրիտանիա]]։ 1990-ական թվականներին տնտեսական դժվարությունների սրման և ՌՀՃ-ի զինված խմբավորումների երկիր ներխուժելու պատճառով սկիզբ առավ թութսիներին դավադրության մեջ մեղադրելու մի գործընթաց, որի հետևանքով [[1994]] թվականին ծայրահեղական հուտուների ռազմականացված խմբավորումներն իշխանությունների ցուցումով կոտորեցին ավելի քան 300 հազար թութսիների և չափավորական հուտուների։ Այդ կոտորածները ([[1994]] թվականի [[ապրիլի 6]]-ից [[հուլիսի 16]]-ը) որակվել են որպես [[ռուանդական ցեղասպանություն]] և ճանաչվել միջազգայնորեն։ Այդ նույն թվականին իշխանության եկավ ՌՀՃ-ն և [[1994]]–[[1997]] թթվականինթվականներին շարունակեց [[հուտուներ]]ի դեմ ռազմական գործողությունները՝ արդեն երկրի հյուսիս-արևմուտքում։ [[2005]] թվականի [[մարտի 31]]-ին իշխանության եկավ Ռուանդայի ազատագրման ժողովրդական [[ուժ]]եր ապստամբական խմբավորումը, որը դատապարտեց [[ցեղասպանություն]]ն ու հայտարարեց զինված պայքարի ավարտը։
 
== Բնակչություն ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ռուանդա» էջից