«Արևմտյան Հայաստան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ 46.70.151.207 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Arman musikyan մասնակցի վերջին տարբե...
չ clean up, փոխարինվեց: թթվականին → թվականներին (3) oգտվելով ԱՎԲ
Տող 28.
Թվում էր, թե [[1908]] թվականին երիտթուրքերի հեղաշրջումը, որ իրագործվեց ազատություն, հավասարություն, եղբայրություն նշանաբանով, և որի հաջողությանը մեծապես սատարեց Հայ հեղափոխական դաշնակցությունը, պետք է արմատապես հեղաբեկեր հպատակ ժողովուրդների կացությանը, բայց Ադանայի հայերի կոտորածը (1909) վկայեց, որ երիտթուրքերը Աբդուլ Համիդ II-ի քաղաքականության ընթացքի հավատարիմ հետևորդներն են։ 1911 թվականին երիտթուրք պարագլուխների Սալոնիկի գաղտնի խորհրդակցությունը վճռել է Հայկական հարցը լուծել հայերին բնաջնջելով։
 
1912-13 թթվականինթվականներին Բալկանյան պատերազմների ընթացքը և արևմտահայերի համար ստեղծված մղձավանջային կացությունը ամենայն Հայոց կաթողիկոս [[Գևորգ Ե Սուրենյանց (Տփղիսեցի)|Գևորգ Ե]]–ին հարկադրեց դիմել ռուսական կառավարությանը և վերստին բարձրացնել Արևմտյան Հայաստանում բարենորոգումներ անցկացնելու հարցը։ Ռուսական կառավարության ներկայացրած բարենորգումների ծրագիրը դարձել է դիվանագիտական երկարատև սակարկումների առարկա։ [[1914]] թվականին [[հունվարի 26]]–ին ստորագրված ռուս–թուրքական համաձայնագրի համաձայն՝ Արևմտյան Հայաստանում ստեղծվելու էին երկու հատվածներ, որոնցից մեկն ընդգրկելու էր Էրզրումի, Տրապիզոնի և Սեբաստիայի (Սվազ), մյուսը՝ [[Վանի նահանգ|Վանի]], [[Բիթլիսի նահանգ|Բիթլիսի]], [[Դիարբեքիրի նահանգ|Դիարբեքիրի]] և [[Խարբերդի նահանգ|Խարբերդի]] վիլայեթները, իսկ դրանց գլուխ կարգվող եվրոպական երկու ընդհանուր տեսուչները հետևելու էին բարենորոգումների ընթացքին։ Սակայն վերահաս [[առաջին համաշխարհային պատերազմ]]ը ի չիք դարձրեց այդ համաձայնագիրը։
 
== Առաջին համաշխարհային պատերազմ և եղեռն==
Տող 35.
Ամենուր և միշտ չէ, որ երիտթուրքական վանդալներին հաջողվել է հեշտությամբ ի կատար ածել իրենց դժոխային ծրագիրը։ Արևմտյան Հայաստանի և Թուրքիայի հայաբնակ բազմաթիվ վայրերում հայ ժողովուրդը զենքը ձեռքին ծառացել է դարավոր ոսոխի դեմ՝ գիտակցելով, որ փրկության այլ ելք չկա։ Հայ ժողովրդի պատմության տարեգրության էջերում ընդմիշտ կմնան [[Վան]]ի, [[Շատախ]]ի, [[Հայոց Ձոր]]ի, [[Արճեշ]]ի, [[Թիմար]]ի, [[Սասուն]]ի, [[Մուշ]]ի, [[Մուսա լեռ]]ան, [[Շապին Գարահիսար]]ի, [[Ուրֆա]]յի հերոսամարտերը։
 
1915-16 թթվականինթվականներին ռազմական գործողությունների ընթացքում ռուսական զորքերը գրավել են Արևմտյան Հայաստանի տարածքի նշանակալի մասը։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը 1917 թվականին դեկտեմբերի 29–ին հրապարակեց Թուրքահայաստանի մասին դեկրետը, որով պաշտպանվում էր [[Ռուսաստան]]ի օկուպացրած Թուրքահայաստանի (Արևմտյան Հայաստան) հայերի ազատ ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչև լիակատար անկախություն։ Երաշխիքներ էին համարվում ռուսական զորքերի դուրսբերումը և հայ ժողովրդական միլիցիայի կազմակերպումը, տարբեր երկրներում գտնվող գաղթական և վտարանդի, պատերազմի ժամանակ բռնի արտաքսված հայերի անարգել վերադարձը։ Սակայն այս դեկրետը հազիվ թե իրական հիմքեր ուներ, որովհետև ռուսական զորքերի դուրսբերումը ինքնըստինքյան հարցականի տակ էր դնում դեկրետի հիմնադրույթների կենսագործումը։ 1918 թվականին Բրեստի հաշտության պայմանագրի 4–րդ հոդվածում ասված էր. Ռուսաստանը կանի այն ամենը, ինչ որ իրենից կախված է, որպեսզի ապահովի իր զորքերի դուրսբերումը Արևելյան Անատոլիայի նահանգներից և վերջիններիս կանոնավոր վերադարձը Թուրքիային։ Պայմանագրում Թուրքահայաստանը վերածվել է Արևելյան Անատոլիայի, որի նահանգները պետք է վերադարձվեին Թուրքիային՝ լիովին անտեսելով Թուրքահայաստանի մասին դեկրետը։ Ավելին՝ ռուսական զորքերը պետք է դուրս բերվեին նաև 1877-78 թթվականինթվականներին ռուս–թուրքական պատերազմի հետևանքով Ռուսաստանին անցած Կարսի, Արդահանի և Բաթումի մարզերից, և նրանց ապագա կացությունը պետք է սահմանվեր Թուրքիայի համաձայնությամբ։ Բրեստ–Լիտովսկի պայմանագիրը առավել քան ողբերգական հետևանքներ ունեցավ հայ ժողովրդի համար (ռազմաճակատի մերկացում, մուսավաթական–մենշևիկյան բլոկի հակահայկական վարքագիծ, թուրք զորքերի ներխուժում [[Անդրկովկաս]], [[Բաքու|Բաքվում]] ու այլ վայրերում կազմակերպված հայկական նոր ջարդեր)։
 
Պարտություն կրելով առաջին համաշխարհային պատերազմում՝ Թուրքիան, այնուամենայնիվ, պահմանել էր իր տիրապետությունը Արևմտյան Հայսստանի նկատմամբ։ Դաշնակիցները Արևմտյան Հայաստանի և առհասարակ Հայաստանի հարցը լայնորեն քննարկել են Սան Ռեմոյի կոնֆերանսում (1920)։ Հայաստանի Հանրապետությանը պետք է տրվեին Արևմտյան Հայաստանի Էրզրումի, Վանի, [[Բիթլիս]]ի և [[Տրապիզոն]]ի վիլայեթներից մասեր՝ դեպի ծով ելք ունենալու պայմանով։ Հայաստանի մանդատը առաջարկվում էր [[ԱՄՆ]]–ին, իսկ հրաժարվելու դեպքում խնդրվում էր ԱՄՆ–ի պրեզիդենտից՝ անցկացնել սահմանագծում։