«Նադեժդա Պապայան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 9.
Նադեժդա Պապայանը 1891 թվականից, պարապմունքներին զուգընթաց, հանդես է եկել [[Նեապոլ]]ի «Սան Կարլո», ապա և Միլանի «Ալհամբրա» օպերային թատրոններում։ 1893 թվականին վերադարձել է [[Անդրկովկաս]], համերգային ելույթներ ունեցել Բ. Ասիրջանյանի հետ։
 
Պապայանը օժտված է եղել մեծ ձայնածավալի գեղեցիկ տեմբրի ձայնով, երգել է զմայլող երաժշտականությամբ և ջերմորեն։ 1893-1894 թվականներին Պապայանը հանդես է եկել [[Թիֆլիս]]ի արքունական օպերային թատրոնում, [[Գունո Շառլ|Գունո]]յի «[[Ֆաուստ (օպերա)|Ֆաուստ]]» (առաջին բեմելը 1893 թվականի [[սեպտեմբերի 29]]-ին, 20-ամյա [[Ֆեոդոր Շալյապին|Ֆ․ Շալյապին]]-Մեֆիստոֆելի մասնակցությամբ), [[Ջոակինո Ռոսսինի|Ռոսսինիի]] «[[Սևիլյան սափրիչ (օպերա)|Սևիլյան սափրիչ]]», [[Վերդի Ջուզեպպե|Վերդի]]ի «[[Տրավիատա]]», «[[Ռիգոլետտո (օպերա)|Ռիգոլետտո]]», [[Բիզե Ժորժ|Բիզեի]] «[[Կարմեն (օպերա)|Կարմեն]]», [[Մեյերբեր Ջակոմո|Մեյերբեր]]ի «[[Հուգենոտներ (օպերա)|Հուգենոտներ]]», [[Ամբրուազ Թոմա |Թոմայի]] «Մինյոն», [[Մասկանի Պիետրո|Մասկանիի]] «[[Գեղջկական պատիվ]]», [[Պուչչինի Ջակոմո|Պուչչինիի]] «[[Պայացներ (օպերա)|Պայացներ]]», Չայկովսկու «[[Եվգենի Օնեգին (օպերա)|Եվգենի Օնեգին]]», «Պիկովայա դամա», Դարգոմիժսկոլ[[Ալեքսանդր Դարգոմիժսկի|Դարգոմիժսկու]] «Ջրահարս», Ռուբինշտեյնի «Դե» և այլ օպերաներում, ելույթ ունեցել մենահամերգով, մասնակցել բարեգործական երեկույթների, Դոնի Ռոստովում և Տագանրոգում՝ 10 ներկայացումների, ապա մեկնել [[Փարիզ]] և (մինչև [[1896 թվական]]ը) կատարելագործվել Մ․ Մարկեզիի վոկալ ստուդիայում։ [[1897 թվական|1897]]-[[1898 թվական]]ին [[Թիֆլիս]]ի [[օպերա]]յին թատրոնի թատերաշրջաններն ավարտելուց հետո Փարիզում մասնակցել է Մարկեզիի ստուդիայի կազմակերպած ցուցադրական համերգներին ու ներկայացումներին, ապա [[երգիչ]] Լ․ Եղիազարյանի հետ [[Անգլիա]]յում հանդես եկել համերգներով։ [[1899 թվական]]ին հրավիրվել է [[Պետերբուրգ]]ի «Արկադիա» թատրոնի հյուրախաղային [[ներկայացում]]ներին, Պավլովսկի ամառային համերգասրահում հանդես եկել մենահամերգով։ [[1900 թվական|1900]]-[[1904 թվական]]ին [[երգ]]ել Է Մարիինյան թատրոնում (բեմելը [[1900 թվական]]ի [[ապրիլի 25]]-ին Լիգայի դերերգով, Չայկովսկու «Պիկովայա դրամա»-ում), կատարել գլխավոր դերերգեր, դրանց թվում նաև առաջին անգամ բեմադրված օպերաներում Մարֆա, Սերվիլիա (Ռիմսկի-Կորսակովի «[[Թագավոր]]ի հարսնացուն», «Սերվիլիա»), Սուսաննա (Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը») են։ Այդ տարիներին Պապյանը հանդես է եկել նաև [[Մոսկվա]]յում, [[Թիֆլիս]]ի օպերային թատրոնում, մասնակցել նրա հյուրախաղային ներկայացումներին ([[Խարկով]], [[Կիև]] և [[Օդեսա]], [[1901 թվական|1901]]), [[Պետերբուրգ]]ում՝ հայկական երեկույթին ([[1901 թվական|1901]]), ֆիլհարմոնիկ ընկերության 100-ամյակին նվիրված համերգին ([[1902 թվական|1902]]), ուր Ա․ Նիկիշի ղեկավարությամբ կատարվել է Բեթհովենի «Հանդիսավոր մեսսան»։ [[1904 թվական]]ի գարնանը Պապյանը վերադարձել է [[Թիֆլիս]], մասնակցել [[օպերա]]յին ներկայացումների, ապա մեկնել [[Փարիզ]], «Օպերա-կոմիկ»-ի հետ պայմանավորվել նոր թատերաշրջանում այնտեղ աշխատելու մասին։ [[1905 թվական]]ի [[դեկտեմբերի 30]]-ին Աստրախանում չարագործները կողոպտելու նպատակով մտել են Պապյանի բնակարանը, սպանել հորը, մահացու վիրավորել երգչուհուն։ Պապյանը հանդես է եկել ավելի քան 50 օպերային գլխավոր դերերում, որոնք կատարել է մեծագույն հաջողությամբ։ Պապյանի հայ առաջին օպերային մեծ երգչուհին էր։
 
{{ՀՍՀ}}