«Լասլո Պաալ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 15.
 
Լասլո Պաալը մահացել է 1879 թվականի մարտի 4-ին Ֆրանսիայում՝ Շարանտոն Լե Պոնում: Իր ստեղծագործական կյանքի ընթացքում ստեղծել է շուրջ 65 նկարներ: Նկարչի մահից հետո նրա կտավները վաճառվել են աճուրդում, որ կազմակերպվել է 1880 թվականին Փարիզում:
 
== Արվեստ==
Մասնագետների ու քննադատների կարցիքով՝ Լասլո Պաալի կողմից բնության ընկալմանն ու պատկերմանը հատուկ է լարված կրքոտությունն ու խանդավառությունը: Նկարչի գեղարվեստական ոճը նույնքան զգացմունքային ու ակտիվ է, որքան Մունկաչիինը: Գունային հարաբերակցությունները դրամատիկ են ու հակադրական: Նրա բնանկարներում պատկերված բնությանը հատուկ է դինամիկան ու հարափոփոխ լինելը: Դրա հետ միաժամանակ Պաալի նկարներում ոչինչ չկա [[Իմպրեսիոնիզմ|իմպրեսիոնիստների]] ստեղծագործություններին հատուկ վայրկենական անկայունությունից: Փոփոխականության տպավորության հետ միաժամանակ նրա գործերում բնությունը նյութական է իր առարկայական որոշակիությամբ ու կերպարվեստական ամբողջականությամբ:
 
== Պատկերասրահ==