«Հունաստանի առաջին հանրապետություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Պատմական երկիր | Անվանում = Առաջին հունական հանրապետություն <br> Αʹ Ελληνική Δημοκρατία | Նախորդ1 =...»:
 
No edit summary
Տող 51.
| Նշումներ =
}}
'''Առաջին հունական հանրապետություն''' ({{lang-el|Αʹ Ελληνική Δημοκρατία}}), հունական ժամանակավոր կառավարությունը, որը ստեղծվել է [[Հունական ազգային-ազատագրական հեղափոխություն (1821-1829)|Հունաստանի անկախության պատերազմի]] արդյունքում և պայքարում էր [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]] դեմ՝ իր լիակատար տարածքային ամբողջականությունը ապահովելու համար:
 
Այս ժամանակակից կառավարությունը, որը ձևավորվել է [[1822 թվական|1822 թվականին]] դա եղել է [[Հունաստանի պատմություն|Հունաստանի պատմության]] առաջին հանրապետությունը:
 
Հետագայում [[Հունաստան|Հունաստանի]] տարածքում ձևավորվում են նաև այլ ժողովրդավարական պետական միավորումներ՝ Հունաստանի երկրորդ և երրորդ հանրապետությունները:
 
== Պատմություն ==
[[1821 թվական|1821 թվականի]] վճռական ապստամբությունից հետո [[Հունաստան|Հունաստանի հարավում]] ստեղծվեց ժամանակավոր պետական միավորում: [[Հունական ազգային-ազատագրական հեղափոխություն (1821-1829)|Հունաստանի անկախության պատերազմի]] մասնակիցները համալրեցին հունական կառավարության խորհուրդները և դարձան ազգային ժողովի վարչակազմի անդամներ:
 
[[1822 թվական|1822 թվականին]] ընդունվում է համահունական առաջին [[Սահմանադրություն|Սահմանադրությունը]], որը ազդարարում է ժամանակակից հունական պետականության սկիզբը:
 
Չնայած նրան, որ խորհուրդները շարունակում էին պահպանել իրենց գոյությունը, սակայն մինչև [[1824 թվական|1824 թվականը]] Հունաստանում պետական գլուխ կանգնած պետական մարմին չկար:
 
Պատճառը հիմնականում այն էր, որ Եվրոպայի մեծ տերությունները ([[Ֆրանսիա]], [[Անգլիա]], [[Ռուսաստան]], [[Իտալիա]], [[Ավստրիա]]) հրաժարվում էին ճանաչել նորանկախ պետության անկախությունը [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրությունից]]: Բացի այդ, երկրում շարունակվում էին քաղաքական ճնշումները, քաղաքացիական պատերազմները և թուրք-եգիպտական զորքերի շարունակական հարձակումները: Այս ամենը կարող էին հանգեցնել նորանկախ երկրի փլուզման:
 
[[1827 թվական|1827 թվականին]] հունական մեծ հեղափոխությունը ավարտվեց հաղթանակով: Թուրքական տիրապետության դեմ պայքարելու համար ոտքի էին կանգնել հասարակայնության տարբեր խավերի ներկայացուցիչներ:
 
Քաղաքական ասպարեզում փոխվեց այն որ Մեծ տերությունները փոխեց իրենց վերաբերմունքը Հունաստանի նկատմամբ: [[Մեծ Բրիտանիա|Մեծ Բրիտանիան]] զորքեր տրամադրեց Հունաստանի առաջին ժամանակավոր հանրապետությանը թուրք զավթիչների դեմ պայքարի համար:
 
Այս պայմաններում Լոնդոնում գումարվեց վեհաժողով, որտեղ քննարկվեց Հունաստանի անկախության հարցը: 1828 թվականին Հունաստանի ժամանակավոր կառավորությունը իր դիրքերը ամրապնդելու նպատակով քայլեր ձեռնարկեց վերականգնել պատերազմների և հեղափոխությունների արդյունքում քայքայված տնտեսությունը:
 
[[1832 թվական|1832 թվականին]] [[Միացյալ Թագավորություն|Մեծ Բրիտանիայի]], [[Ֆրանսիա]] և [[Ռուսական կայսրություն|Ռուսական կայսրության]] միջամտությամբ [[Թուրքիա|Թուրքիան]] ճանաչեց Հունաստանի անկախությունը: Հունաստանի առաջին հանրապետությունը, որը իր բնույթով ժամանակավոր կառավարություն էր, անկում ապրեց:
 
Բալկանյան թերակղզում ստեղծվեց [[Հունաստանի թագավորություն|Հունաստանի թագավորությունը]]: Հունաստանի առաջին թագավոր ընտրվեց Բավարիայի թագաժառանգ դրածո թագավոր Օտտոն: