«Էդուարդ Աղայան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 54.
Էդուարդ Աղայանի գործունեությունը վերաբերում է ընդհանուր լեզվաբանության, [[Լեզվաբանությունը Հայաստանում|հայ լեզվաբանության պատմության]], [[Հայոց լեզվի պատմություն|հայոց լեզվի պատմության]], քերականագիտության (համեմատական քերականություն, նկարագրական քերականություն, պատմական քերականություն), [[Բառագիտություն|բառագիտության]] (բառաքննություն և ստուգաբանություն), [[Բարբառագիտություն|բարբառագիտության]], ժամանակակից հայոց լեզվի, Արևելքի գրականության պատմության, գրաբանության (նաև ուղղախոսություն, ուղղագրություն) և այլ հարցերի։ Նշանակալից են նրա «Լեզվաբանության ներածություն» (Եր., 1952, 1963, 1967) աշխատությունը, որը ԽՍՀՄ բարձրագույն նախարարության կողմից երաշխավորվել է որպես միութենական բուհական դասագիրք և հրատարակվել ռուսերեն 1959 թվականին, «Պատմահամեմատական մեթոդը լեզվաբանության մեջ» (Ե., 1957), «Գրաբարի քերականություն», հատոր 1 (Ե. 1964), «Ժամանակակից հայերենի հոլովումը և խոնարհումը» (Ե., 1967), «Ընդհանուր և համեմատական բառագիտություն» (Ե., 1984) աշխատությունները. վերջինը 1957 թվականին վերամշակված հրատարակվել է «Լեզվաբանության հիմունքներ» խորագրով։
 
Ընդհանուր լեզվաբանությանը նվիրված աշխատություններըաշխատություններն աչքի են ընկնում նյութի բազմակողմանի դիտարկումներով, ինքնատիպ հարցադրումներով ու փաստարկումներով, շարադրանքի պարզությամբ ու թարմությամբ։ Դրանցում նա նոր խոսք է ասում լեզվի բնորոշման, նրա տարբերակների առանձնացման, լեզվի ծագման ու զարգացման օրինաչափությունների, լեզվի կառուցվածքային մակարդակների, լեզվաբանական մի շարք հասկացությունների (օրինակ, [[վանկ]]ի, [[հնչույթ]]ի, [[ձևույթ]]ի, [[խոսքի մասեր]]ի, լեզվական կառուցվածիկառուցվածքի ու համակարգի և այլն)։
 
Աղայանը նաև հնչյունաբանական, բառագիտական-բառակազմական, ձևաբանական արժեքավոր վերլուծություններ է կատարել հայերենի գիտական քերականության խնդիրների գծով, կիրառել է նկարագրության ժամանակակից մեթոդներ։ Կարևոր հետազոտություններ է կատարել՝ նվիրված հայրենի բառապաշարին, նրա շերտերին, բառակազմական կաղապարներին, տերմինաբանությանը և այլ խնդիրներ։