«Եփրեմ Ա Ձորագեղցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 2.
 
== Կենսագրություն ==
Ծնվել է [[1740]]-ինին՝ Երևանին մերձ [[Ձորագեղ]] գյուղում։ Մահացել է [[1835]]-ի [[հուլիսի 16]]-ին [[Վաղարշապատ]]ում և ամփոփվել է [[Սուրբ Գայանե եկեղեցի|Սուրբ Գայանե]] վանքի հայրապետական գերեզմանատանը։
Սովորել է Էջմիածնի Ժառանգավորաց դպրոցում։ Եփրեմ Ա Ձորագեղցու կաթողիկոսական օծումը կատարվել է 1810-ի նոյեմբերի 6-ին։ Նրա` կաթողիկոսական գահին բարձրանալը համընկել է 1804-1813 թթ. ռուս-պարսկական պատերազմի իրադարձություններին։ Մայր Աթոռն ընկել է ծանր պարտքերի տակ, որի պատճառով կաթողիկոսն ինքը ստիպված է եղել զբաղվել այս գործերով, որի համար մեկնել է Շուշի` դրամահավաքչության։ Հայրապետն ուներ առողջական լուրջ խնդիրներ, և անկարելի համարելով իր հետագա պաշտոնավարությունը` 1830-ի դեկտեմբերի 8-ին նա հրաժարական է ներկայացրել։