202 431
edits
(հեռացվել է Կատեգորիա:Հայկական առաքելական եկեղեցիներ, ավելացվեց [[Կատեգորիա:Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի վանքեր և եկեղեցինե...) |
|||
==Պատմություն==
Ըստ [[17-րդ դար]]ի պատմագիր [[Զաքարիա Սարկավագ]]ի, վանքը հիմնադրել է [[Հովհաննավանք]]ի միաբանությունը՝ այնտեղ տեղափոխելով [[Սուրբ Գևորգ]]ի մասունքները։ Հավանաբար դա տեղի է ունեցել [[13-րդ դար]]ի առաջին կեսին, որովհետև արդեն [[1278]] թ. Մուղնու Սուրբ Գևորգ վանքում ձեռագրեր է ընդօրինակվել։ Սուրբ Գևորգ վանքից Սուրբ Գևորգի մասունքների մի մասը տարվել է [[Վրաստան]]՝ վրաց արքայազնի բուժման համար։ Այդ մասունքները պահելու համար հետագայում կառուցվել է [[Թիֆլիս]]ի Մողնու Սբ. Գևորգ եկեղեցին։ 13-15-րդ դդ. այստեղ ձեռագրեր են գրվել, վանքը դարձել է հռչակավոր ուխտատեղի։ [[1580]] թվականին վանքի առաջնորդ Ոսկան վարդապետը Մուղնու Սբ. Գևորգ վանքում եպիսկոպոսական աթոռ է հաստատել։ Վանքը ծաղկում է ապրել [[17-րդ դար]]ում, երբ համալիրը երկու անգամ հիմնովին վերակառուցվել է։ [[1632]]-[[1655]] թթ. վանքի առաջնորդ Մարտիրոս եպիսկոպոսը քանդել է արդեն խարխուլ եկեղեցին ու մյուս շինությունները և կառուցել նորը՝ երկու զույգ մույթերով եռանավ բազիլիկը, պարիսպներ, խցեր։ Սակայն [[17-րդ դար]]ի երկրորդ կեսին անմշակ քարով շինված այս եկեղեցին չէր համապատասխանում համահայկական ուխտատեղիի պահանջներին, որի պատճառով Հովհաննես վարդապետը, ստանալով պարսից շահի թույլտվությունը, հիմնովին քանդել է այն և սրբատաշ տուֆ քարերով [[1664]]-[[1669]] թթ. կառուցել նորը։ Հովհաննես վարդապետը [[1669]] թ., մինչև շինարարության ավարտը, վախճանվել է [[Ագուլիս]]ում (նա գնացել էր Ագուլիս եկեղեցու կառուցման համար դրամ հանգանակելու)։
==Ճարտարապետություն==
|
edits