«Թամար (վրաց թագուհի)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 25.
1195 թ.-ին վրացական և հայկական զորքերը՝ [[Զաքարե Բ|Զաքարե Բ Մեծի]] հրամանատարությամբ, Շամխորի ճակատամարտում պարտության են մատնել Ատրպատականի աթաբեկ Աբուբեքիրին և նրա դաշնակիցներին։ Հաջողությամբ են պսակվել նաև Թամարի ռազմական արշավանքները Սև ծովի առափնյա շրջան (որտեղ 1204 թ.-ին հիմնադրվել էր Տրապիզոնի կայսրությունը), Խլաթի սուլթանության՝ Շահ-Արմենների դեմ և Ատրպատականի ու Պարսկաստանի խորքերը (1210 թ.)։ Վրաստանի վասալ են դարձել Գանձակի և Էրզրումի ամիրները, Երզնկայի և Խլաթի սուլթանները, հյուսիսկովկասյան լեռնականների տիրակալները։
 
[[պատկեր:Caucasus 1213 AD map (hy).svg|մինի|աջից|250px|Վրաստանը Թամար թագուհու կառավարման ավարտին]]
Զաքարե Բ Մեծի մղած պատերազմների շնորհիվ ազատագրվել է Հյուսիս-արևելյան Հայաստանը, կազմավորվել և հզորացել է Զաքարյանների իշխանապետությունը։ Իվանե Ա-ն ճնշել է կովկասյան լեռնականների ապստամբությունը Թամարի դաժան հարկային քաղաքականության դեմ։ Թամարի թագավորության տարիները Վրաստանում և Հայաստանում նշանավորվել են շինարարական ծավալուն գործունեությամբ, մշակույթի առաջնթացով։ Թամարը 1185 թ.-ին ամուսնացել է Վլադիմիր-Սուզդալյան իշխան Անդրեյ Բոգոլյուբսկու որդու՝ Յուրիի (Գեորգի) հետ, երկրորդ անգամ՝ 1189 թ.-ին՝ ալանների արքայորդի Դավիթ Սոսլանի (մահացել է 1207 թ.-ին) հետ։